Երջանկություն... Ինձ համար երջանկությունն այն է, երբ անհամբերությամբ ես սպասում ամեն հաջորդ օրվան: Ինչքա՜ն բան կարելի է անել մեկ օրվա ընթացքում: Երջանկությունն այն է, երբ քո միակ կեսը միշտ քեզ հետ է: Իրար հետ եք անցկացնում ամբողջ օրը, իրար հետ եք հանգստանում, աշխատում, ապագա պլանները քննարկում, երազում: Երջանկությունն այն է, երբ անելիքներն այնքան շատ են, որ ժամանակդ չի հերիքում: Երջանկությունն այն է, երբ հաճույք ես ստանում նրանից, ինչով զբաղվում ես: Երջանկությունն այն է, երբ օգնում ես մարդկանց և տեսնում ես նրանց երջանիկ դեմքերը: Երջանկությունն այն է, երբ հարազատներիդ ու ընկերներիդ մոտ ամեն ինչ լավ է: Երջանկությունն այն է, երբ ուզում ես, որ մնացած մարդկանց մոտ էլ ամեն ինչ լավ լինի: Երջանկությունն այն է, երբ անընդհատ ուզում ես ժպտալ: Երջանկությունն այն է, երբ ժպիտով ես հիշում բոլոր այն մարդկանց, ովքեր քեզ խաբել են: Երջանկությունն այն է, երբ չես մտածում բացասականի մասին: Երջանկությունն այն է, երբ ոչ ոքի չես մեղադրում և ոչնչից չես բողոքում: Երջանկությունն այն է, երբ անընդհատ ձգտում ես աճել և նոր գիտելիքներ ձեռք բերել: Երջանկությունն այն է, երբ ուզում ես այդ գիտելիքները մնացածի հետ էլ կիսել: Երջանկությունն այն է, երբ աշխարհում կան շատ բաներ, որոնք դեռ չեն ստեղծվել: Երջանկությունն այն է, երբ ազատ ես և կարող ես անել այն, ինչ ցանկանաս: Երջանկությունն այն է, երբ գիտես, թե դեպի ուր ես շարժվում: Եվ վերջապես, երջանկությունն այն է, երբ պատրաստ ես երջանիկ լինելու…
Սենց նոր մտածում էի` ինչա տխրությունը)....
Ու ցանկություն առաջացավ ձեր կարծիքներն էլ իմանամ)..
Ուզում եմ կարճ, բայց հասկանալի գրեք ինչա նշանակում էտ բառը ձեր համար))
Դու տանջում ես ինձ, բայց ես քեզ շարունակում եմ կարոտել… Կարծես ես ցմահ բանտարկված լինեմ. քո սիրո գերին եմ դարձել: Կորցրել եմ հանգիստս, հոգուս խաղաղությունը… Գիտես՝ ինձ անընդհատ հարցնում են, թե ուր կորավ այն ժպտերես ու ուրախ աղջիկը: Իսկ ես չգիտեմ՝ ինչ պատասխանեմ: Դարձել եմ խելագար: Դու ու քո սերը ինձ խանգարում են, որ ապրեմ հանգիստ ու խաղաղ: Դու երբեք չես իմանա, թե ինչ է նշանակում նկարդ գրկել ու լացել, իսկ հետո առավոտյան արթնանալ այնպես, ասես ոչինչ չի եղել, արթնանալ ժպիտով, որ հանկարծ չհարցնեն, թե ինչու՞ ես տխուր… Որովհետև ես չեմ կարող բարձրաձայնել ցավս, որ դու ես տվել: Կորցրել եմ մարդկանց հանդեպ ունեցած վստահությունս, որովհետև չգիտեմ, թե հաջորդ պահին ինչ հարված կստանամ: Ես այլևս այն փոքր ու միամիտ աղջիկը չեմ, ում բոլորը կոնֆետով խաբում էին: Չէ’, ես հիմա էլ առաջվանը չեմ ու արդեն գիտեմ՝ ումից կոնֆետ վերցնեմ, ումից` ոչ:
•Արանց հույսի մարդը նույնն է, ինչ առանց խարիսխի նավը •Որտեղ մեռնում է հույսը, այնտեղ առաջանում է դատարկություն •հոգնած ու տանջված մարմնի համար ոչ մի բժիշկ չգիտի այնպիսի դեղատոմս, ինչպիսին հույսն է •Հույսը վերջում է մեռնում)
Արևներ ~ բարի լույս բոլորիդ)
Ինձ հետաքրքիր նկարներ կուղարկեք?) Ամեն մեկդ ձեր ճաշակի մեջ)
Բայց անկապ չեմ ուզում, կարողա հետո պատասխաններումս տեսնեք էտ նկարը ^^