@Anuk_Uluana

Anahit Ulubabyan

Ask @Anuk_Uluana

Sort by:

LatestTop

ստեղծագործելը միսիա համարում ես? եթե հա, հենց դա ես համարում քո գլխավոր միսիան? թե ուրիշ ավելի կարևոր կամ նույնչափ կարևոր միսիաներ էլ կան, որ քոնն ես համարում

Հըմ, պիտի խոստովանեմ, որ չնայած նրան, որ ստեղծագործելն իմ կյանքում ահռելի մեծ տեղ ունի, առանց որի կյանքս ուղղակի չեմ պատկերացնում, բայց ստեղծագործելուն երբեք չեմ նայել որպես միսիայի, համենայնդեպս, առայժմ էդպես չեմ ընկալում, գուցե մի օր, երբ ստեղծածս ավելի նկատելի, ավելի շոշափելի դրական դեր ու ազդեցություն ունենա մարդկանց համար, ընկալումս էլ փոխվի: Պարզապես միսիա ասելով` ես հասկանում եմ մի բան, որն իր մեջ համատեղում է հետևյալ երեք գործոնները` ուզում եմ, կարող եմ և պիտի անեմ, մի բան, որի համար պատասխանատու եմ զգում ինձ, բայց էդ պատասխանատվությունը ոչ թե ինչ-որ մեկն է դրել ինձ վրա, այլ լրիվ ներսից, ամենախորքից է գալիս. ուղղակի զգում եմ, որ դրա կարիքը կա, ու ես դա լավ կարող եմ անել, դա հենց այն է, ինչ կարող եմ ու պիտի անեմ: Տվյալ դեպքում նշածս երեք գործոնները կարծես նույնանում են, միաձուլվում ու մեկ կուռ ամբողջություն են դառնում: Կարծում եմ` եթե էդ երեքից (ուզում եմ, կարող եմ, պիտի) գոնե մեկն առկա չէ, մղումը դադարում է միսիա լինելուց:
Ինչ վերաբերում է իմ գլխավոր միսիային, ապա էդ մեկն ինձ միշտ հայտնի է եղել, դեռ բավական վաղ տարիքից, սկզբում` զուտ ինտուիտիվ մակարդակում, իսկ ավելի ուշ` արդեն գիտակցված. դա մարդկանց կողքին լինելն է, հոգեպես և ինձնից կախված բոլոր այլ առումներով սատարելը, երբ զգում եմ, որ մարդը դրա կարիքն ունի: Սա իմ մեջ էնքան խորը նստած ու բնական մղում է, որ չեմ էլ պատկերացնում, որ կարող է այլ կերպ լինել: Այսինքն` եթե չհետևեմ էդ միսիային, ինքնաբերաբար կկորցնեմ ինքնությանս մի ահռելի մասը, պարզապես դա այլևս ես չեմ լինի, ու կարելի է ասել` բացառում եմ, որ էդպիսի բան երբևէ լինի: Գիտեմ, որ շատերի կողմից սա կարող է լուրջ չընկալվել, նույնիսկ ծիծաղելի, ահեթեթ ու անիմաստ համարվել որպես միսիա, բայց դա իմ խնդիրը չի, իմ խնդիրն իմ առաքելությունն իրագործելն է, ինչը փորձում եմ անել ուժերիս ներածին չափով:

View more

քեզ նկարիչ համարում ես?

Էնքան էլ չէ: Ինձ բնութագրելիս նախընտրում եմ «ստեղծագործող» բառը. այն համ ավելի լայն է (դե, ես բացի նկարելուց, նաև բազմաթիվ այլ ստեղծագործական աշխատանքներով եմ զբաղվում), համ էլ ավելի ազատ է ու չպարտադրող` հաշվի առնելով, որ բուն նկարչական հմտություններս, որքան էլ լավ լինեն, դեռևս մասնագիտական մակարդակի չեն: Սա զուտ իմ անձնական ընկալումն է:

Վերջին մարդը կամ մարդիկ որոնց հետ ծանոթացել ես, ինչպիսին են? ուրախ ես ծանոթության համար?

Էս պահին երկու հոգի են մտքիս գալիս որպես վերջին ծանոթություններ: Երկուսի դեպքում էլ, կարելի է ասել, հա, ուրախ եմ, հատկապես մեկի հետ հանդիպմանն անհամբեր սպասում եմ ու նախատեսում եմ մոտ ապագայում:

Related users

Սիրում ես նոր ծանոթություններ? Հաճախ ես նոր մարդկանց հետ ծանոթանում?

Ընդհանուր առմամբ` չէ, չեմ սիրում: Նույնիսկ կասեի` խուսափում եմ նոր ծանոթություններից, եթե հատուկ հանգամանքների բերումով էնպես չի ստացվում, որ ծանոթությունն ի սկզբանե ցանկալի լինի ինձ համար: Ինքս գրեթե երբեք չեմ նախաձեռնում ծանոթություններ, պիտի մարդն ինձ իսկապես շատ հետաքրքրի կամ դուր գա, որ ինքս փորձեմ հետը ծանոթանալ:

Ի՞նչ ես անում,երբ շատ նյարդայնացած ես լինում:

Երևի նկատի ունեք, թե նյարդայնացած ժամանակ ինչ եմ անում հանգստանալու համար: Հըմ, լավ հարց է: Փորձում եմ մեջս եղած ագրեսիան ինչ-որ օգտակար ձևով պարպել: Ցավոք, չեմ կարող ասել, թե միշտ հաջողվում է, բայց աշխատում եմ ֆիզիկական որոշակի ակտիվություն ենթադրող ինչ-որ գործեր անել, օրինակ` ինչ-որ բաներ հավաքել կամ երեխաներիս հավաքել տալ իրենց թափածները, առանձնապես պուպուշ ձևով չեմ անում էդ ամենը, քանի որ նյարդայնացած եմ լինում, բայց գոնե ինչ-որ օգուտ լինում է էդ նյարդայնացած վիճակից: :))) Երբեմն փորձում եմ հանգստացնող երաժշտություն լսել: Բայց նկատել եմ, որ կուտակված բացասական էներգիայի ֆիզիկական թոթափումն ավելի արդյունավետ է լինում:

ինչ դեպքերում ես ուժեղ երանության զգացողություն ունենում? խոսքը հոգեկանի մասին ա

Ամենաուժեղ երանության զգացողություններից մեկը ստեղծագործական ոգեշնչման ժամանակ է լինում, երբ ինչ-որ մտահղացում եմ ունենում ու նաև պատկերացնում եմ դրա իրականացումը, այ, էդ պահի ոգևորությունը, որով աշխատում եմ` էսքիզներ անում կամ արդեն բուն գործին անցնում, ոչնչի հետ համեմատել չեմ կարող: :) Կարծում եմ` դա պատկերացնելու համար պետք է անձամբ ապրած լինել էդ հրաշք հոգեվիճակը:
Երանության զգացողություն եմ ունենում որևէ մեկին իր համար ինչ-որ կարևոր հարցում լրջորեն օգնած, սատարած լինելու գիտակցումից:
Նման զգացողություն լինում է նաև որևէ մեկի հետ թեկուզ ինչ-որ պահի լիարժեք փոխըմբռնման ու ներդաշնակության գիտակցումից:
Երանության զգացողություն ունենում եմ նաև բնության ինչ-որ հրաշք տեսարանի ականատես լինելիս, թեկուզ նկարների կամ տեսագրության տեսքով, ինչպես նաև արվեստի ինչ-որ հրաշք գործ տեսնելիս, որոշ մեղեդիներ կամ երգեր լսելիս:

View more

Liked by: Zakar

Մի քանի բառով եթե ասես,քեզ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար

Հըմ, մի քանի բառով... Մի քիչ բարդ կլինի, բայց փորձեմ: Հարազատներս ու մտերիմներս ողջ ու առողջ լինեն, լուրջ խնդիրներ չունենան, ամենահարազատներս նաև կողքիս լինեն, կամ նույնիսկ եթե ոչ անմիջապես կողքիս, ապա ամեն դեպքում սերտ կապի մեջ լինեն հետս, գոնե ինչ-որ չափով բնության հետ շփվելու հնարավորություն ունենամ, ստեղծագործելու հնարավորություն` հավես, ժամանակ, պայմաններ ու առողջություն ունենամ, ու նկարագրածս ամեն ինչն ապահովելու համար մինիմալ գումար: Մի քիչ էլ որ որպես ստեղծագործող ճանաչում ունենայի, ավելի երջանիկ կլինեի: :))) Հա, մեկ էլ ստիպված չլինեի առնչվել ինձ չհետաքրքրող մարդկանց հետ ու ներկա լինել ինձ չհետաքրքրող ու ոչ հաճելի միջավայրերում:
Մի քանի բառով չստացվեց, փաստորեն... :)))
Liked by: Zakar

Դու քեզ համարու՞մ ես շփվող մարդ:

Ընդհանուր առմամբ` չէ, շփվող չեմ: Այսինքն` անծանոթ միջավայրում, ինձ համար առանձնապես ոչ հետաքրքիր, ոչ էնքան հաճելի ու ոչ մտերմիկ միջավայրում սովորաբար ծայրաստիճան չշփվող եմ, անհաղորդ: Բայց մտերիմ, հարազատ մարդկանց միջավայրում, որպես կանոն, լավ շփվող եմ: Պարզապես հաշվի առնելով, որ նման միջավայրերը շատ քիչ են, կարելի է համարել, որ շփվող չեմ:

Ինչ ես հասկանում ազատամիտ աղջիկ ասելով,եթե կարելիա,պատասխանիր մի 4-5 տողով:(Հարցս քչերին).

Ճիշտն ասած` չէի առանձնացնի ազատամիտ աղջկան ու տղային: Ընդհանրապես ազատամիտ մարդն, ըստ իս, այն մարդն է, ով ունի լայն մտահորիզոն և բավականաչափ համարձակություն, որ ապրի էնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում, նույնիսկ եթե իր պատկերացումները չեն համընկնում շրջապատի պատկերացումներին:

Հաճախ մայրերը պնդում են, որ իրենց երկու երեխաներին հավասար են սիրում։ Իսկապե՞ս այդպես է։

Եթե «հավասար» բառն էս դեպքում չափ է ենթադրում, ապա չեմ կարծում, թե սերը հնարավոր է չափել։ Կարծում եմ՝ բոլոր ծնողներն էլ իրենց երեխաներին տարբեր կերպ են սիրում, ինչը չի նշանակում, թե մեկին ավելի շատ են սիրում, մյուսին՝ ավելի քիչ։ Ես էլ բացառություն չեմ. երեխաներիս տարբեր կերպ եմ սիրում, որովհետև նրանց ընկալում եմ որպես խիստ տարբեր անհատականությունների։ :)

Շատ շնորհակալեմ, որ էտքան չեք ալարել երգերը տեղարել եք, իրականում իմ համար շատ հետաքրքիր էր լսեցի բորոլն էլ. ինչ-որ յուրօրինակ ճաշակ ունեք էտ հարցում))

:)

Ինչպիսի երաժշտություն ես լսում քո երգացանկից մի քանի երգ կնշես՞

թերեզա
Մի քիչ տարօրինակ է անծանոթ մարդուց նման հարց ստանալը։ :))) Վերջին տարիներին հիմնականում լսում եմ էթնիկ երգեր ու մեղեդիներ (հատկապես կելտականն ու հնդկացիականն եմ շատ սիրում), դասական, մեդիտատիվ, հանգստացնող մեղեդիներ, ֆլեյտայով երաժշտություն եմ շատ սիրում, ինչպես նաև որոշ առանձին կատարողների երգեր՝ նշածիս շրջանակներում։
Երաժշտությունից որ հարցնում են, ես սովորաբար շատ չեմ ծավալվում, բայց հիմ հավեսի ընկա ու որոշեցի թվարկածս ամեն ինչից մի երկու օրինակ նշել (միայն դասականից բան չեմ նշի, քանի դեռ հատուկ չեք ուզել).
Հնդկացիականից.
The Sacred Spirit – The Counterclockwise Cirlce Dance
https://www.youtube.com/watch?v=H3h0JIixLdQAnuk_Uluana’s Video 134267490384 H3h0JIixLdQAnuk_Uluana’s Video 134267490384 H3h0JIixLdQ
The Sacred Spirit – May You Walk In Sunshine
https://www.youtube.com/watch?v=UFnCia-oFxMAnuk_Uluana’s Video 134267490384 UFnCia-oFxMAnuk_Uluana’s Video 134267490384 UFnCia-oFxM
Կելտականից.
Ronan Hardiman – Breakout
https://www.youtube.com/watch?v=JHjsRBgkGBYAnuk_Uluana’s Video 134267490384 JHjsRBgkGBYAnuk_Uluana’s Video 134267490384 JHjsRBgkGBY
Ronan Hardigan - Cry Of The Celts
https://www.youtube.com/watch?v=M9pW78hTLwsAnuk_Uluana’s Video 134267490384 M9pW78hTLwsAnuk_Uluana’s Video 134267490384 M9pW78hTLws
Մեդիտատիվ երաժշտություն.
https://www.youtube.com/watch?v=iXgmm6f95x4Anuk_Uluana’s Video 134267490384 iXgmm6f95x4Anuk_Uluana’s Video 134267490384 iXgmm6f95x4
https://www.youtube.com/watch?v=sSgPDKG6bB0Anuk_Uluana’s Video 134267490384 sSgPDKG6bB0Anuk_Uluana’s Video 134267490384 sSgPDKG6bB0
Binod Katuwal (ֆլեյտա)
https://www.youtube.com/watch?v=O7puBCRI2BcAnuk_Uluana’s Video 134267490384 O7puBCRI2BcAnuk_Uluana’s Video 134267490384 O7puBCRI2Bc
էս երկու երգչուհիները վերջին տարիների բացահայտումներիցս են, հատկապես առաջինին շատ եմ հավանում ու հաճախ եմ լսում.
Yasmeen Amina Olya – O habibi
https://www.youtube.com/watch?v=BSf1o_2G2-QAnuk_Uluana’s Video 134267490384 BSf1o_2G2-QAnuk_Uluana’s Video 134267490384 BSf1o_2G2-Q
Yasmeen Amina Olya – Ocean of Light
https://www.youtube.com/watch?v=leCxQOm0ip8Anuk_Uluana’s Video 134267490384 leCxQOm0ip8Anuk_Uluana’s Video 134267490384 leCxQOm0ip8
Marketa Irglova & Glen Hansard – If you want me
https://www.youtube.com/watch?v=elC-bXqLx-YAnuk_Uluana’s Video 134267490384 elC-bXqLx-YAnuk_Uluana’s Video 134267490384 elC-bXqLx-Y
Marketa Irglova – The Hill
https://www.youtube.com/watch?v=C1g5U9hF_yIAnuk_Uluana’s Video 134267490384 C1g5U9hF_yIAnuk_Uluana’s Video 134267490384 C1g5U9hF_yI

View more

Anuk_Uluana’s Video 134267490384 H3h0JIixLdQAnuk_Uluana’s Video 134267490384 H3h0JIixLdQ
Liked by: Inkognito

նպատակին հաասնելու հեշտ ուղին որն ա ըստ քեզ

Հարցը շատ վերացական է. նայած ինչ նպատակ։ Բայց ընդհանրապես լուրջ նպատակներին հասնելու հեշտ ուղիներ չեն լինում, իմ կարծիքով։Գուցե հեղինակն ինչ–որ կոնկրետ բան նկատի ունի, որը հարցից չի երևում։ Եթե էդպես է, կխնդրեի հարցն ավելի կոնկրետ ձևակերպել։
Liked by: թերեզա

սիրու՞մ ես քեզ

Ընդհանրապես սիրում եմ, բայց որ վատն եմ լինում, էդ պահերին չեմ սիրում։ :D
Liked by: թերեզա

Ի՞նչն ա քեզ համար ստեղծագործական ոգեշնչման աղբյուր:

Էնքան տարբեր բաներ կարող են լինել, նույնիսկ կարելի է ասել՝ տեսականորեն ամեն ինչն էլ կարող է ինչ–որ պահի ոգեշնչում դառնալ՝ բնությունը, կենցաղային ամենասովորական իրերը, երևույթները, որոնց կոնկրետ դիտակետից, կոնկրետ վիճակներում տեսնելիս ինչ–որ մտահղացումներ կարող են առաջանալ, շատ հաճախ նաև արվեստի գործերը, որոնց նայելիս որոշակի ստեղծագործական մտահղացումներ եմ ունենում։ Ընդհանրապես հետաքրքիր է, երբ արվեստի ինչ–որ գործից նոր գաղափար է ծնվում. հաճախ էդ սկզբնական գաղափարն էնպես է զարգանում ու էնպիսի ձևափոխությունների է ենթարկվում, որ վերջում լրիվ կորչում է իմ ստեղծածի ու դրա համար ոգեշնչման աղբյուր հանդիսացած գործի միջև, այսինքն՝ վերջնական ստեղծագործությունը կարող է արտաքինից ոչ մի ընդհանուր բան չունենալ դրա ստեղծման համար հիմք հանդիսացած արվեստի գործի հետ, բայց փաստը մնում է, որ գաղափարն ի սկզբանե էդ գործը տեսնելուց էր ծնվել։ :)

View more

Liked by: Zakar

Ինչո՞վ ես զբաղվում վերջերս։ Արվեստը քո օրվա ո՞ր մասն է կազմում։

Էս հարցը մի տարի առաջ էի ստացել, երբ հեչ տրամադրված չէի ընդհանրապես որևէ հարցի պատասխանելու, հիմա եմ պատասխանում։ :)))
Բացի մշտական առօրեական գործերից ու զբաղմունքներից, դասի եմ գնում (իլյուստրացա առարկայի), պրակտիկայի եմ գնում տեղական մի թերթի խմբագրությունում (գրաֆիկ դիզայն եմ անում ու սովորում), տանը երբեմն ստեղծագործում եմ։
Արվեստն իմ օրվա մեջ միշտ էլ այս կամ այն չափով տեղ ունի (կոնկրետ չափաքանակ կամ տոկոսներ չեմ կարող նշել :))), պարզապես կախված հանգամանքներից, ունեցածս ազատ ժամանակից՝ կարող է տարբեր դրսևորումներով ներկա լինել իմ օրվա մեջ։ Ցավոք, ամեն օր չի, որ կարողանում եմ ստեղծագործական աշխատանքով զբաղվել՝ բառիս բուն իմաստով։ Բայց հաստատ ամեն օր էլ ինչ–որ կերպ առնչվում եմ արվեստի հետ։ Դա կարող է լինել ինձ հետաքրքրող որևէ արվեստագետի աշխատանքներ, արվեստի որևէ տեսակ ներկայացնող նկարներ նայելը, արվեստի մասին կարդալը, ինձ հետաքրքրող ինչ–որ ստեղծագործական աշխատանքի պրոցեսն ուսումնասիրելը, դրա վերաբերյալ ուսումնական նյութեր կարդալը, դիտելը, տղայիս հետ ինչ–որ ձեռքի աշխատանք անելը, նրան ստեղծագործական որոշակի գիտելիքներ ու հմտություններ հաղորդելը։

View more

Liked by: Zakar

ի՞նչը քո մեջ քեզ դուր չի գալիս, բաց որից չես կարողանում ազատվել:

Անկազմակերպվածությունը, թափթփվածությունը, ժամանակի զգացում չունենալը։
Liked by: Zakar

Էս պահին ո՞րն ա քո կյանքի ամենամեծ անհանգստությունը:

Ինչ վախենալու ա հնչում. իմ կյանքի ամենամեծ անհանգստությունը։ Հարցն առավոտյան էի կարդացել. բառացիորեն էդ պահին ամենամեծ անհանգստությունս տնայինս չավարտելն էր։ :D Իսկ ավելի գլոբալ դժվարանում եմ ասել. տարբեր անհանգստություններ կան, չեմ կարող մեկն առանձնացնել. տղայիս հետ կապված մի շարք մամայական անհանգստություններ, ընդհանուր ապագայի հետ կապված անհանգստություն, Հայաստանի հետ կապված անհանգստություններ, որոշ հարազատ մարդկանց հետ կապված անհանգստություններ և այլն։ Էս պահին սրանք եկան մտքիս։
Liked by: Zakar

Ըստ քեզ, ի՞նչն է Աստված ավելորդ ստեղծել մարդու մեջ, եթե իհարկե Նա երբևէ ավելորդ բան ստեղծել է:

Երևի միայն ուտելու պահանջը, անհրաժեշտությունն է ավելորդ թվում. հաճախ եմ մտածում, թե ինչ լավ կլիներ, եթե ուտելու հարցն ընդհանրապես չլիներ. որքան ժամանակ, առողջություն, ֆինանս ու էներգիա կխնայեին մարդիկ։ Բայց մյուս կողմից էլ՝ եթե ստեղծվել է, ուրեմն մի բան կա։ Ընդհանուր առմամբ հակված եմ մտածելու, որ եթե ինչ–որ բան ստեղծվել է, ուրեմն ավելորդ չի. ինչ–որ իմաստ, նպատակ անպայման ունի, ուղղակի միշտ չէ, որ մենք էդ իմաստը, նպատակը ի վիճակի ենք տեսնելու, հասկանալու։ Մի խոսքով՝ ես ամեն դեպքում վտահում եմ Տիեզերքին։ :)
Liked by: Zakar Batman Byur

Ուլու՜ կուզեիր Հայաստան գալ մշտական: Կարոտու՞մ ես:

Նմանատիպ հարց ինձ արդեն տվել են՝ մոտ մի տարի առաջ։ Կարոտելը կարոտում եմ, իհարկե, բայց առաջվա պես ծանր չեմ տանում։ Իսկ Հայաստան գալու–չգալու հետ կապված էն ժամանակվա հարցն ու պատասխանս պատճենեմ, կարդա.
Դեռ ուզում ե՞ս Հայաստան վերադառնալ: Եթե հա, պատկերացնում ե՞ս քո կյանքը Հայաստանում, ինչով ես զբաղվելու, ոնց ես ապրելու և այլն:
Շատ ցավոտ հարց է։ Ամեն անգամ էս հարցի մասին մտածելիս լացս գալիս է... Ուզում եմ, բայց գնալով ավելի դժվար եմ պատկերացնում իմ ու ընտանիքիս կյանքը Հայաստանում։ Ու խնդիրը միայն զբաղմունքը չի, ցավոք։ Հիմա գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ ներկայիս Հայաստանում ապրելու՝ ինձ համար գրեթե միակ ընդունելի ձևը էկոավանն է կամ դրա պես մի բան, որի դեպքում ստիպված չեմ լինի մոտիկից առնչվել Հայաստանում ինձ ամենաշատը դուր չեկող երևույթներին։ Էկոավանի գաղափարն իրագործելն, իհարկե, բարդ է, բայց ոչ էնքան անիրական, ինչքան պատկերացնում են շատերը։ Եթե դա ստացվեր, հաստատ կուզենայի վերադառնալ։ Իսկ հասարակության մեջ բոլորի պես Հայաստանում ապրելը գնալով ինձ ավելի ու ավելի բարդ ու անցանկալի է թվում։ Մի կողմից ես շատ–շատ եմ ուզում, որ երեխաներս լիարժեք հայ մեծանան, լիարժեք տիրապետեն հայերենին՝ որպես մայրենի լեզու, իրենց հայ զգան, սիրեն Հայաստանը, իսկ դա, ըստ իս, հնարավոր է միայն Հայաստանում ապրելու դեպքում, նկատի ունեմ՝ լիարժեք, մյուս կողմից՝ չեմ ուզում, որ երեխաներս մեծանան Հայաստանի ներկայիս հասարակությունում՝ անօրինության, ամենաթողության ու տգիտության գերիշխանության պայմաններում։ Երբ դեռ երեխա չունեի, շատ ավելի հեշտ էր թվում. գիտեի, որ եթե իսկապես շատ ուզենամ, երբ էլ լինի՝ կվերադառնանք, ի՞նչն է խանգարում։ Երեխա ունենալուց հետո ամեն ինչ այլ է. չես կարող միայն քո ցանկություններով ու պահանջներով առաջնորդվել, վերադառնալը մեծ պատասխանատվություն է դառնում, որ կարող է շատ սխալ, անհաջող որոշում դուրս գալ երեխայիդ համար։ Ես չեմ կարող վստահ լինել, որ երեխաս վաղն ինձ չի մեղադրի ավելի լավ կամ իր համար ավելի ճիշտ կյանքից իրեն զրկելու համար։ Հայաստանից չհեռանալը շատ ավելի հեշտ է, քան վերադառնալը։ Եթե ես ինքս վստահ լինեի, որ Հայաստան վերադառնալով՝ ավելի լավ կյանքի եմ տանում, ուրիշ բան, բայց էս դեպքում վստահ չեմ, իսկ ավելի ճիշտ՝ համարյա վստահ եմ հակառակում։ Էս էն քիչ դեպքերից է, երբ համոզված եմ՝ ոնց էլ վարվեմ, լիքը առումներով սխալ է դուրս գալու, ու ցանկացած դեպքում էլ ինձ մեղավոր եմ զգալու։ Էս հարցում ես ճիշտ լուծում չեմ տեսնում էս պահին ու էդ մտքից քիչ է մնում գժվեմ։ Գուցե հետո զգամ, իմանամ՝ որն է ճիշտը, ու հուսով եմ՝ ուշ չի լինի էդ ճիշտն իրագործելու։ Բայց հիմա էդ առումով լրիվ մոլորված վիճակում եմ։

View more

Liked by: Zakar

Որ այս պահին նայես շուրջդ, ինչն է, որ այնքան էլ այնպես չէ, ինչպես կուզենայիր, որ լիներ։

Էս հարցը վաղուց էի ստացել, բայց մտքիս բան չէր գալիս, էսօր մտքովս բան անցավ, ասեցի՝ պատասխանեմ։ :))
Մեր բնակարանի դռները հեչ էն չեն, ինչ կուզենայի, որ լինեին։ Համարյա բոլորն էլ ինչ–որ թերություն ունեն, էլ չասած, որ որոշներն ընդհանրապես բացակայում են ի սկզբանե։ Ամենաշատը կուզենայի, որ իմ ու ամուսնուս աշխատասենյակը հյուրասենյակից բաժանող դուռը լիներ։ Փոխարենը մի պատնեշ ենք դրել, որ տղաս չմտնի, մենք վրայով անցնում էինք, մեզ համար նորմալ էր, ու հարցը լուծվել էր։ Բայց արդեն մոտ մի ամիս է՝ տղաս հայտնաբերել է, որ հեշտությամբ կարող է դրա վրայով մագլցել ու ներխուժել մինչև այդ իր համար անհասանելի տարածք։ Ու դա շատ տխուր է, որովհետև ամեն ինչին կարող է ձեռք տալ, լիքը բաներ փչացնում ու կորցնում է։
Ներողություն չափից դուրս կենցաղային պատասխանի համար։ :D
Liked by: Zakar

Ապագայում կվերադառնաս Հայաստան?

Մոտավորապես էս հարցից ինձ արդեն տվել են, ահագին երկար ու մանրամասն պատասխանել եմ։ Եթե հետաքրքրում է, կարող եք էջումս որոնել «Դեռ ուզում ե՞ս Հայաստան վերադառնալ» բառերով, հեշտությամբ կգտնեք։
Liked by: Zakar

Վերջին ժամանակներս ի՞նչ երաժշտություն ես լսում:

Վերջերս, ավելի կոնկրետ՝ էս քանի օրը :D, սկսել եմ ֆոլկով հետաքրքրվել, մտադիր եմ դրան կից ու միաձուլված տարատեսակ ժանրերն էլ ուսումնասիրել՝ folk metal, folk rock և այլն։ Դեռ շատ կատարումներ չեմ լսել, բայց լսածս ինձ ահագին դուր է գալիս։ Ու հիմա ինչ–որ կարևոր բան բաց թողած լինելու ամոթալի զգացողություն ունեմ։ :D
Liked by: Zakar

Ըստ քո մոտավոր գնահատման, քանի մարդ է այցելում էջդ։

Դժվար է ասել։ Միայն գիտեմ, որ մոտ երկու տասնյակ մարդ այցելում է, դրանից ավել եթե կա, տեղյակ չեմ։
Liked by: Zakar

Next

Language: English