@MariamSaribekyan

մարիօ

Ask @MariamSaribekyan

Sort by:

LatestTop

Related users

isk ete hayatar stexnashar chunem,ches patasxani eli?

Ստեղնաշար քաշելն ու ունենալը 3 րոպեի գործ են:))

անգամ քո սեփական որդո՞ւն

sghmtch’s Profile Photoarthur mirzoian
դու խաղի կանոններից դուրս ես, քոնը սեր չի, շատ ավելի սիրուն մի զգացմունք ա!!

Ըստ քեզ մարդիկ կարոտում են մարդկանց թե նրանց հետ անցկացրած պահերն ու հիշողությունները?

մարդիկ մարդկանց կարոտում են իրենց բոլոր դրսևորումներով, մարդն էլ հիշողությունների ու պահերի, գույների, հոտերի ու համերի, հպումների ու գրկախառնությունների ամբողջություն է: Ես հիմնականում կարոտում եմ նույնիսկ են փողոցները, որոնցով ինչ-որ ժամանակ մեկի հետ քայլել եմ, կամ էն քաղաքները, որոնցում եղել եմ ոմանց հետ, կամ փողոցների քարերը, կերած ու խմած ուտելիքների համերին եմ կարոտում, ծառերին ու քարերին, էն վերնաշապիկներին ու կեդերին, որոնք հագել ա էդ մարդը, էն երգերին, որ սիրել ա: Հա, մեկ էլ մարդիկ երևի կարոտում են էն մտքից, որ էդ ամենն էլ չի կրկնվելու :/

ուղղակի չէի կարող չգրել,,,այսքան ժամանակ ask-ում հանդիպածս ամենալավ ,գրագետ,մակարդակով ու յուրահատուկ էջը,,,դուք հրաշք եք^^~~~

վույ, շնորհակալ եմ, շոյվեցի, ուրախացա ^___^

Դու քեզ ամաչկոտ մարդ համարու՞մ ես:

Հա, համարում եմ, որովհետև ինչքան էլ ես մտքեր արտահայտել իմանամ, ինչքան էլ որոշակի շրջապատներում շատ ազատ ու անկաշկանդ լինեմ, դուք նույնիսկ չեք պատկերացնի, թե ինչ տրավմաներ եմ ես տանում ցանկացած նոր միջավայրում հայտնվելիս ու խոսելիս, կամ ինչ-որ տեղ գնալուց առաջ ինչքան եմ նախապատրաստվում խոսել անծանոթ մարդկանց հետ: Երբեմն ինձ համար ահավոր դժվար է հարմարվել նույնիսկ ինձ շատ մոտ մարդկանց միջավայրում: Դրա համար էլ չեմ սիրում անակնկալներ ու չպայմանավորված հանդիպումներ, մեկ ա ամաչելու եմ՝ չխոսամ:))

թվիտեռում մարդ բլոկած կա՞ս

Ես միշտ երկար բլոկլիսթեր ունեմ, թվիթերը բացառություն չի։

ո՞րն ա քո գույնը, ինչի՞ հենց էդ գույնը

ասում են` ես մանուշակագույն մարդ եմ, վերջերս ես էլ եմ եկել էդ մտքին, որովհետև մի քիչ կապույտին խփող մանուշակագույն լրիվ իմն ա, ապրում եմ էդ գույնի մեջ։ Շրջապատումս շատ մարդիկ կան, որոնք ինձ տեսնում են էդ գույնի մեջ ու հենց իրենք էլ ասել են, օրինակ ինձ նվեր առնելուց մանուշակագույնը կընտրեն, ինձ էլ դուր ա գալիս, հարմոնիկ գույն ա իմ հետ :))
Liked by: թիքյա

եթե դու մեռնեիր ու քո հոգին դրանից հետո մի ուրիշ մարդու մեջ մտներ, ո՞վ կուզեիր, որ լիներ էդ մարդը

էս հարցի մասին լիքը մտածեցի ու հասկացա, որ ես կուզեի էլի ես լինեմ, իմ կյանքը մի հազար անգամ էլ կապրեի, որովհետև ես ու իմ կյանքը նյաշն ենք :D

ինչ ասել է հոգու անբավարարություն

Նման բան երևի չի եղել իմ հետ, ինչ-որ անհստակ պատկերացումներ կարողա ունեմ, թե ինչը կարող է տարբեր մարդկանց մոտ լինել էդ հոգու անբավարարվածության առիթ կամ պատճառ, բայց ես էդ արտահայտության խորությունը դժվար հասկանամ, որովհետև իմ բոլոր անբավարարվածությունները ֆիլմերը, երաժշտությունն ու գրքերը նենց հավեսով են լրացնում, որ բողոքելու տեղ չունեմ:

քո համար ո՞րն ա ամենալավ տեղը երկար-երկար մտորելու համար

Երևանում էդ տեղը Կասկադն ա, էն աստիճանների մոտի, աջից երկրորդ նստարանը, հինգշաբթի առավոտները, երբ ծաղիկներն ու խոտերն են ջրում ու երբ դիմացի Շառլ ռեստորանի աշխատակիցներից մեկը կանգնած ուշադիր դիմացն ա նայում:

քո համար ո՞րն ա ամենա-ամենա լեզուն, խոսու՞մ ես էդ լեզվով

կանխատեսելի հարց է երևի, սենց լիքը մարդ էս պահին կիմանա, որ լատիներեն պատասխանն եմ տալու: էս լեզուն իմ մեծագույն սերերից ա ու որոշ ժամանակ առաջ որոշել էի սովորել, 2 ընկերներիս հետ ահագին երկար ժամանակ պարապում էինք կպած ու ահագին սովորել էինք, առաջ գնացել, հետո հավեսներս փախավ, էլ չպարապեցինք, արդյունքում ես հիմա կարդալ գիտեմ լատիներեն ու կարդացածիցս էլ ահագին հասկանում եմ, բայց խոսել չէ :/ բայց մի օր կիմանամ նաև խոսել երևի: Մեկ էլ Ֆիններեն կուզեի իմանալ ու գերմաներեն: Էն գոյություն չունեցող լեզուներից էլ էլֆերեն ^_^

ի՞նչ տարիքի մարդկանց հետ ես գերադասում շփվել, թե՞ տարիքը կապ չունի

Էս ինչ կայֆ հարցեր ես տվել ով որ ես ^____^
Սովորաբար ես մտածում եմ, որ տարիքը կապ չունի, բայց որպես կանեն ինձնից մեծերի հետ եմ սկսում ընկերություն անել: Բայց էս վերջերս ինձնից մի քանի տարի փոքրերի նենց մի հատ կայֆ սերունդ եմ բացահայտել, լիքը հավես կինոներ են նայում, թույն գրականություն են կարդում ու երբեմն ամաչում էլ եմ, բայց տարեկիցներիցս ու մեզնից մեծերից էլ շատ բան գիտեն, շատ հավես դեմքեր են, իրանց մտքերով, երգերով, տեսակետներով: Երբ սկսում ենք շփվել մարդու հետ, տարիքն էդքան էլ չեմ կարևորում, ամեն տարիքի ընկերներ ու ծանոթներ էլ ունեմ, ուղղակի մեծամասնությունը ինձնից մի քանի տարի մեծ են

ո՞նց ես վերաբերվում ինքնասպանությանը կամ ընդհանրապես սպանություններին

Ես ինքնասպանությունների մասին մտածում եմ օրվա մեջ մոտ մի 13 անգամ, ցանկացած ամենափոքրիկ առիթով նույնիսկ, ու երբեմն մարդիկ չեն էլ հասկանում, թե իրենք ոնց են իմ հետ խոսում, իսկ ես մտածում եմ ինքնասպանության նոր, ավելի կրեատիվ տարբերակներ, ավելի քիչ ցավոտ ու հետաքրքիր: Մինչև հիմա մտածածս ամենահավես տարբերակը կանաչ պլաստիլիններ ուտելն է էնքան, որ մեռնեմ:
Իսկ ընդհանրապես էլի ընտրության հարց է. եթե ուզում ես մեռնել՝ մեռի, եթե ուզում ես երգել՝ երգի, եթե՝ փողոցներում պարել՝ պարի. հեդոնիզմը նենց լավ բան ա, եթե քեզ մեռնելը հեշտ ա՝ պետք ա մեռնել: Հաստատ չեմ գրելու, որ ապրել ու պայքարել ա պետք, որովհետև տենց չեմ մտածում, երբեմն մեռնելը նե՜նց կայֆ ա, ոչ մի բան չզգալ, ոչ մի բան չանել ու չապրելը վերջապես:
Իսկ սպանությունների հարցը խնդրում եմ հստակեցնել, թե չէ ժամերով կարելի է գրել ու չավարտել :))
Liked by: թիքյա

եթե կյանքդ մի երգով նկարագրելու հնարավորություն ունենայիր, ո՞րը կլիներ էդ երգը

Այ էս երգը կլիներ երևի, բայց մի երկու տարբերակ էլ ունեմ: ՈՒ հենց էս տարբերակը՝ Մենսըլի երաժշտությունը մի այլ կարգի հարազատ ա ինձ, Ռադիոհեդի սիրահար չեմ(շուտ եմ ասել :D)
https://www.youtube.com/watch?v=r1XQtRKXdSIMariamSaribekyan’s Video 131855969777 r1XQtRKXdSIMariamSaribekyan’s Video 131855969777 r1XQtRKXdSI

ինչքանո՞վ ա սահմանափակված մարդու անհետանալու իրավունքը: ի՞նչ ես անում, երբ մարդիկ անհետանում են: իսկ դու սիրու՞մ ես անհետանալ: իսկ կարո՞ղ ես հուշել՝ ոնց վարվել ուղղակի անհետացող թանկ մարդկանց հետ

Վայ, էս իմ համար աշխարհի ամենացավոտ հարցերից մեկ ա երևի. ոչի՞նչ, չէ, որ երկար գրեմ մի քիչ: Ինձ թվում ա, որ մարդու անհետանալու իրավունքը մի քիչ սահմանափակում են շրջապատող մարդիկ, ընկերները, ընտանիքը ու էդ մարդկանց նկատմամբ իր ունեցած պարտավորությունները: Իհարկե, ես մտածում եմ, որ հեչ պետք չի պարտավորություններ ունենալ մարդկանց նկատմամբ, բայց երբեմն էլ հասկանում եմ, որ ինձնից անկախ ինձ պարտավորված եմ զգում ու ինձ ահավոր վատ եմ զգում, երբ իրենց անհարմարություն եմ պատճառում: Իսկ թողնել, մարդու կյանքից անհետանալն, ինչ խոսք, անհանգստություն է: Իմ մարդ տեսակն էնպիսին է, որ եթե նույնիսկ անհետացողը շատ-շատ հարազատ մարդ է, հարգում եմ իր իրավունքն ու գնալու ցանկությունը, որովհետև անհետանալու իրավունք մարդիկ հաստատ ունեն ու ես չեմ պահում հաստատ ոչ մեկին ստիպողոբար, ինչքան էլ դա ցավոտ լինի(երևի բախտս բերել է, որովհետև իմ կյանքում նմանատիպ դեպքեր շատ քիչ են լինում ու գնացողներ համարյա չկան, գնալու դեպքում էլ ամեն ինչ վերջացած ա լինում):
Իսկ այ ես անհետանալու մասնագետ եմ երևի, տարվա մեջ մի քանի անգամ ես ուղղակի սովորություն ունեմ մի երկու շաբաթով կորչելու գրողի ծոցը ու ոչ մի ընկեր, մոտ մարդ, հարազատ ու բարեկամ չի իմանում, թե ուր եմ, բացի ծնողներիցս: Երբեմն նույնիսկ ծնողներս չեն իմանում, ամեն ինչ էդքան բարդ ա իմ դեպքում: Էդ երևի մենակ մնալու, ինքնամաքրվելու, ինքնավերլուծություններ անելու, ինքս ինձ գտնելու ու վերագտնելու մի տարբերակ է, երբ ես ոչ մեկին չեմ ուզում տեսնել ուղղակի, իսկ ինչ վերաբերում է անվերադարձ անհետանալուն, այ էդ մի քիչ ավելի բարդ գործ ա, ինչքան փորձեցի հիշել, երբեք ոչ մեկի կյանքից անվերադարձ չեմ անհետացել:
ՈՒղղակի, առանց բացատրությունների անհետացող մարդիկ, ինչ խոսք, աշխարհի ամենաստոր մարդիկ են, էդ թվում և ես, բայց մարդկանց հո՞ չենք կապելու, պահենք մեզ, էդ ընտրություն ու իրավունք ա, որոնք մարդն ունի, եթե ուզում են գնալ՝ առա՜ջ, ոչ մեկը չի պահելու, էդ իմ սուբյեկտիվ կարծիքն ա: Խորհուրդ չեմ տա մոռանալ, որովհետև էդ շատ բարդ գործ ա, ոչ էլ քեն քշել, վիրավորվել կամ նեղվել, որովհետև անիմաստ ա, եթե էդ մարդը չկա, ի վերջո ի՞նչ կարևոր է, թե ինչ ես անում առանց իրեն, կարևորը, որ չկա էլ:

View more

Խելացի աղջիկ ես, Մարիամ, բայց դու ընդհանրապես լսե՞լ ես երեխայի իրավունքների մասին: Գիտե՞ս` ի՞նչ ա նշանակում սեռական բռնություն:

Խելացի աղջիկ բնորոշումը ինձ տալուց առաջ երևի լավ էլ գիտեք, որ բնականաբար գիտեմ, թե ինչ ա սեռական բռնությունը, երեխայի իրավունքներն էլ գիտեմ, ուղղակի չեմ ուզում խորանալ էս լուրջ թեմայով, էս անլուրջ հարթակում, դրա համար եմ աշխատում փակել թեման, ուղղակի Լոլիտային նայում եմ որպես գեղարվեստական ստեղծագործություն, որն ինձ շատ ա դուր գալիս:
Հ.Գ. Իմ պատկերացումները մարդկային հարաբերությունների մասին աբսուրդի ժանրից են, ավելի լավ կլինի չբարձրաձայնեմ :D

Հմ, սենց ո՞նց իմացար, որ Լոլիտան չեմ կարդացել: Կարդացել եմ, որպես ստեղծագործություն լավն ա, բայց երեխայի նկատմամբ սեռական գործողություններն անհանդուրժելի են: Համաձայն չե՞ս:

Եթե երեխան գիտակցական մակարդակում է ու շատ էլ լավ գիտի, թե ինչ է անում, անհանդուրժելի բան չեմ տեսնում, առավել ևս, որ իրեն ոչ մեկը չի ստիպում անել դա: Համ ժամանակից շուտ սեռահասունացած աղջիկ էր ու իրեն ոչ մեկը չէր ստիպում: Երևի ինձ համար անհանդուրժելիների սահմանը մի քիչ այլ է:

Եթե սերն ու սեքսը երեխու հետ են, բա պեդոֆիլիա ա։ Դե գնա մի հատ 10 տարեկան երեխու սիրի եւ ասա` դա սեր ա, ոչ թե պեդոֆիլիա։

էն, որ չեմ էլ ուզում պատասխանեմ. բայց ամեն դեպքում Լոլիտան կարդացած մարդը նման բան չէր ասի :))

Տեսել եմ, որ Նաբոկովի Լոլիտային շատ բարձր ես գնահատել գուդրիդսում, իրոք չե՞ս համարում էդ պեդոֆիլիա։

սերը պեդոֆիլիա՞ է

դու ո՞նց ես ընտրում ինչ գիրք կարդալ

մի հատ շատ կայֆ կայք կա՝ goodreads.com էնտեղ արդեն ահագին երկար ժամանակ ավելացնում եմ բոլոր գրքերս(ցանկացած գիրք գտնել կարելի է) ու դասավորում, թե որը երբ եմ կարդալու, ինչ հերթականությամբ ու որից հետո որը: Էդ կայքը փրկություն ա կարդալ սիրող մարդու համար, ամեն ինչ համակարգում ա: Նվեր գրքերն եմ առանց հերթի կարդում, որովհետև ընկերներս միշտ գիտեն, թե ինչ նվիրեն, որ առանց հերթի կարդամ: Մեկ-մեկ էլ ուղղակի մեկից գիրք եմ ուզում իր ճաշակով ու սկսում կարդալ:

Next

Language: English