@NarAO23

Լիլիթ Նաիրուհի Ղազարյան

Ask @NarAO23

Sort by:

LatestTop

Լիլուշիկ, ում ես սիրահարվել ասա իմանանք

Դե եթե դու ինձ մոտ մարդ ես ու վերջին ամսում հանդիպել ես ինձ, ուրեմն արդեն գիտես։ Եթե չէ՝ սպասի հարմար առիթի, կասեմ։ Սենց վստահություն չես ներշնչում, չեմ ասի ։)

Related users

Գաղտնիքներ սիրում եք, թե ոչ?

գաղտնիքներ ունենալ չեմ սիրում, բայց եթե պետք է՝ պահում եմ;

հիմա էստեղ եք, կարող եմ հարց գրել?, եթե այո, կարող եմ գրել, եթե չէ, չգրել?

Գրեք, մի ամաչեք ։)

իսկ մենք կարող ենք ավելի լավ ֆիլմ նայել, ոչ «Անահիտը»?

Իհարկե կարող ենք ։)

Մտադի՞ր ես նայել «Անահիտ» մուլտֆիլմը:

Փող ու հետս նայող լինի՝ սիրով ։)

Լսու՞մ ես բելոռուսական երաժշտություն ;)

Չէ դեռ, բայց որ հավես բաներ հուշեք՝ սիրով

Շատ ե՞ն մարդիկ ում հետ շփվելը ուղղակի հետաքրքիր չի քեզ համար: Ումից որ կուզենայիր հնարավորինս հեռու մնալ առանց դրա համար որևէ պատճառ ունենալու: Մի խոսքով ձանձրալի մարդիկ:

Չգիտեմ՝ շատ են, թե չէ։ Ուղղակի չեմ շփվում էն մարդկանց հետ, ովքեր ինձ հետաքրքիր չեն։ Իմ շրջապատում ինձ համար ձանձրալի մարդիկ չկան։
Համ էլ դա օբյեկտիվ կատեգորիա չի, շատերի համար էլ ես կարող եմ ձանձրալի լինել։

Ռամիլ Սաֆա՞րով, թե՞ Միրոսլավ Քլոզե։ *.*

Քլոզե իհարկե, նույնիսկ չեմ համեմատի մարդասպանի հետ։ Էս ի՞նչ ջղայնացնող համեմատություն էր։

Լիլ էն սառցե դույլի ֆլեշմոբին ո՞նց ես վերաբերվում:

Շատ լավ, պատրաստվում եմ վաղը մասնակցել ։Դ մարդկանց մի մասի ներվերին ազդում է, բայց ես կողմ եմ էն ամենին, ինչը վնասակար չի ու դրական էմոցիաներ է առաջացնում։ Մենակ զգույշ լինեն՝ չհիվանդանան, թե չէ վատ բան չկա։
Թեթև ապրեք, էլի, ինչքան ասես դեպրեսվելու առիթ կա թե չէ :D

Which is your favorite song?

Այ էս երգը՝ գրեթե բոլոր հնարավոր կատարումներով։

Բարև, որտեղից է եկել Նաիրուհի մականունդ??

Բարև, Օրանժ կամ Րաֆֆի :)
Մի քանի տարի առաջ էնպիսի միջավայրում հայտնվեցի, որտեղ բոլորը մականուններ ունեին, բացի այդ էլ ինձ վաղուց հոգնեցրել էր անվանս տարածված լինելը, ես էլ սկսեցի փնտրել մականուն, որը նաև երկրորդ անվան տեղ կծառայեր։
Տերյանի ու Չարենցի «Երկիր Նաիրի»-ները շատ եմ սիրում, ինձ համար դրանք ուրիշ՝ երազայինի ու իրականի խառնուրդ Հայաստանի մասին են, իմ ստեղծած-պատկերացրած Հայաստանի, որը ես Նաիրի եմ կոչում։ Իսկ Նաիրուհի բառը Տերյանի ստեղծածն է, ամենասիրուն բառը նաիրցի աղջկան, կնոջը բնութագրելու համար, ու միաժամանակ էն «հայ կին», «հայ կինը/աղջիկը պտի սենց լինի», «հայ օջախի կնիկ», «հայ կնոջը վայել» արտահայտությունների հայ կնոջից տարբեր է, իսկ ես հայ կնոջ էդ կերպարը երբեք չեմ ընդունել՝ իր հետ բազմաթիվ կարծրատիպեր բերելու պատճառով։
Նաիրուհին իմ Նաիրիի դուստրն է, որին «վայել» ու բնորոշ որակները ես եմ ընտրում, ես եմ որոշում՝ ինչպիսին պիտի լինի, ինչն է նրան սազական, ինչը՝ չէ։ Նաիուհին իմ ազատ եսն է։
Ու էս ամենից դուրս՝ շատ սիրուն է իմ կարծիքով, դրա համար էլ թեև անունս իրոք շատ եմ սիրում, բայց դրան հավասար ընդունում եմ, երբ ինձ մականունովս կամ նրա կրճատ տարբերակներով են դիմում :) Շատ մարդիկ կան, որ երկար ժամանակ չեն էլ իմացել, որ Նաիրուհին իսկական անունս չի :D
Ու մեկ էլ (լրիվ թեմայից դուրս) չեմ սիրում, երբ մարդիկ անպատասխանատու են մոտենում մականուն ընտրելիս, որովհետև դա մարդու մասին ավելի շատ բան է ասում, քան անունը։ Անունը ծնողներն են ընտրում, մականունը՝ մենք, ըստ դրա ես հաճախ կարծիք եմ կազմում մարդկանց մասին, կարծում եմ՝ ուրիշներն էլ։

View more

Դու Նաիրի խմբի հետ կապ ունե՞ս

չէ, ոչ մի, մենակ լսել եմ նրանց

Ի՞նչ հատկանիշներ կան, որ քեզ բնորոշ չեն, բայց մարդիկ քեզ հաճախ են վերագրում։ Կամ թեկուզ հաճախ չէ, բայց պատահում է։

Սովորաբար մտածում են, որ կոմպլեքսներ չունեմ, բայց էդպես չի, շատ-շատ հարցերում եմ բարդույթավորված, լիքը բաներ անգամ ինքս եմ զարմանքով հայտնաբերում։
Իսկ մյուս վերագրումները հիմնականում ինչ-որ չափով իրականությանը համապատասխանում են, ուղղակի դրանց մի մասը անցյալում մնացած բաներ են, որ դեռ շարունակում են ինձ կպած մնալ, թեև վաղուց էդպիսին չեմ, կամ էլ «լուն ուղտ դարձրած» են պատկերացնում՝ մի բանից մի ուրիշ բան բխեցնելով, որն իմ դեպքում իրականությանը չի համապատասխանում։
Ասենք եթե հայերենը հայատառ գրելու քարոզներ եմ անում, ասում եմ, որ հողի նկատմամբ թուլություն ունեմ, ազգային երաժշտություն ու պարեր եմ սիրում, մականունս Նաիրուհի է, մտածում են՝ պիտի անպայման նացիոնալիստ լինեմ։
Էնքա՜ն եմ անծանոթներից ամոթանք ստացել ոչ պահպանողական/ոչ «ավանդապաշտ» հայացքներիս համար, որոնք ուղեկցվում էին «անունդ էլ Նաիրուհի ես դրել, բա չե՞ս ամաչում, բա դա հայ աղջկան վայե՞լ է» տիպի արտահայտություններով։

View more

Liked by: Byur մարիօ

Իսկ ում? Եթե կասես իհարկե........

չէ, իհարկե չեմ ասի, ով որ եղել է, ինքը էդ մասին լավ էլ գիտի, իսկ քեզ, ըստ իսկ, ասելու կարիք չկա ։Ճ բայց դա եղել ու անցել է էս գրառումից էլ առաջ http://www.akumb.am/showthread.php/62547-%D5%8D%D5%AB%D6%80%D5%B8-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%B8%D6%82%D5%B6?p=2325069&viewfull=1#post2325069

Ակումբից որևէ մեկին երբևէ սիրահարվե՞լ ես:

Եղել է և նման բան ։Ճ

Եթե աղջիկ ունենաս, անունն ի՞նչ կդնես:

Դա իմ կյանքի մեծագույն գաղտնիքն է :P

Չե՞ս կարծում, որ Կոնչիտայի հաղթանակը սպառնում է մեր ազգային անվտանգությանը:

Կարծում եմ։ Նա ավելորդ անգամ ապացուցեց, որ մենք էնքան ողբալի վիճակում ենք, որ մի այլազգի դրագը (կամ թեկուզ տրանսվեստիտը, նույնասեռականը, մաշկի գույնը փոխած սևամորթը, գող փիսոն, քաչալ շունը) կարող է ամբողջ ազգին, որն օրվա հացի խնդիր ունի, միանգամից մոռանալ տալ կենսական խնդիրների մասին։ Մեր ազգը սեքսի պակաս ունի աչքիս, ամեն տենց թեմայից զանգվածային ինքնաբավարարման օրգիաներ են սկսվում։

Դու իսկապե՞ս Կոնչիտայի կատարումը սիրում ես, թե՞ որպես հանդուրժողականության դրսևորում ես նրան բալետ անում:

Կոնչիտայի նկատմամբ վերաբերմունքս չի սահմանափակվում Եվրատեսիլով ու ՖԲ-ով։ Նրա կատարմամբ երեք երգ ունեմ հեռախոսիս մեջ, պարբերաբար լսում եմ։ Հատկապես սիրում եմ Unbreakable երգը։ Ի դեպ, կարող ես լսել, գուցե դու էլ հավանես։

Next

Language: English