Ask @iparika

Sort by:

LatestTop

Վերջին անգամ ու՞մ ես կծել:

Էս հարցը մի անգամ էլ էի ոնց որ թե ստացել։
Ոչ ուղիղ, ոչ փոխաբերական իմաստով՝ անկեղծ չեմ հիշում։

Ո՞րն ես համարում երբևէ գործածդ ամենամեծ սխալը։

Սխալների հետ կապված իմ մոտեցումն էնպիսին է, որ մարդ իր կատարած ամեն քայլից էլ ինչ-որ բան քաղում է, դա միշտ էլ ինչ-որ դրական բան է ավելացնում կյանքում, հեչ էլ որ չլինի՝ ուղղակի փորձ: Էդ իմաստով, չեմ կարող որևէ բան հստակ «սխալ» անվանել: Որ հետ եմ նայում, ամեն ինչն էլ իր նշանակությունն է ունեցել իմ կյանքում, ամեն ինիչց էլ մի տեղաշարժ է եղել, մի նոր բան է ավելացել, իր հետ փորձ ու գիտելիք է բերել:

Related users

Ինչպիսի՞ նվերներից ես ամենաշատն ուրախանում։ Վերջին անգամ ե՞րբ ես հետաքրքիր կամ շատ ուրախացնող նվեր ստացել և, եթե գաղտնիք չի, ումի՞ց։

Սիրում եմ նվերներ, որոնցում անձնական ինչ-որ բան կա. տվյալ մարդու համար կարևոր ինչ-որ իր կամ ձեռքով սարքած / ձեռագիր պարունակող որևէ բան:
Վերջին նվերը, որից շատ ուրախացել եմ, մի պատկերազարդ գիրք էր՝ "I Wonder", Annaka Harris, որն իմ ու աղջկաս համար էր: Ստացել եմ մի քանի օր առաջ՝ փոստով, մի լավ ընկերոջից, ով ինքն էլ շատ հավանում էր էդ գիրքը և հուսով էր, որ մեզ էլ դուր կգա, ինչի մասին գրել էր փոքրիկ նամակով:
Սիրում եմ նաև տեխնիկայի հետ կապված նվերներ, որոնք ամենօրյա պրակտիկ օգտագործման համար են նախատեսված:

Ըստ քեզ, ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի սինգլ լինելը։

Մարդուց ու իրավիճակից է կախված: Նախ ով ինչ նկատի ունի՝ սինգլ ասելով: Մարդ կա՝ սինգլ լինելով նկատի ունի «ոչ մի լուրջ հարաբերություն», բայց ազատ կյանք ու տարբեր բաց հարաբերություններ կամ պատահական, կարճատև կապեր: Մարդ էլ կա՝ սինգլ ասել նկատի ունի ընդհանրապես լրիվ մենակ լինելը ու ոչ մեկի հետ ոչ մի կապ չունենալը:
Հետո կոնկրետ առավելության ու թերության հարց էլ չկա. կարևորը մարդ ինքն իրեն լավ զգա տվյալ վիճակում: Իսկ եթե վատ է զգում իր էս կամ էն կարգավիճակից, ուրեմն առանձնապես առավելություն էլ աչքին չի գա կամ դրանք մենակ ինքն իրեն մխիթարելու համար «կմոգոնի»:
Իսկ համընդհանուր առավելություններ ու թերություններ, կարծում եմ, որ չկան: Կոնկրետ մարդուց ու իր կյանքի կոնկրետ էտապից է կախված:

Մարդկանց մեջ ո՞ր հատկանիշը կամ պահվածքն ա քեզ ամենաշատը ներվայնացնում։ Իսկ ներվայնացած ժամանակ ո՞նց ես լիցքաթափվում, հանգստանում։ Ունե՞ս որևէ լավ գործող մեթոդ։

Մարդկանց բոլոր հատկանիշներն էլ ինչ-որ մի պահի կարող են ինձ նյարդայնացնել: Բայց ես ոչ մեկի հետ կոնֆլիկտի չեմ գնում. ինձ շատ կարոևր է բինձ շրջապատող մարդկանց հետ նեյտրալ կամ լավ հարաբերություններ պահպանելը:
Նյարդայնացած ժամանակ լավագույն միջոցը էդ մարդկանցից հեռու մնալն է: Ընդհանրապես, մենակ մնալը շատ լիցքաթափող ու լավ միջոց է: Կողքիս էլ որ ռադիո լինի, էլ ոչ մի դարդ :)

Օրագրիդ հետ կապված բան չորոշեցի՞ր դեռ։ Չե՞ս ուզում բացել։

Մենակ ինձ համար գրել չեմ ուզում, բայց ուրիշների կարդալուց էլ վատ եմ զգում. այ էսպիսի անտրամաբանական փակուղի: Դրա համար էլ չեմ բացում:

ակումբում կա՞ն նենց մարդիկ, որոնց կուզենայիր ավելի մոտիկից ճանաչել, բայց ինչ–ինչ պատճառներով չես ճանաչում, չես շփվում

Ես մարդկանց շատ հազվադեպ եմ ուզում մոտիկից ճանաչել. Ակումբը բացառություն չի:

Ինչու՞ ես որոշել օրագիր պահել:

Մի ժամանակ ահագին հավեսով օրագրային գրառումներ էի անում բլոգումս, հետո դադարեցի ու հիմա չեմ կարողանում վերականգնել, թեև գրելու ցանկությունը կա:
Մեջս լիքը բաներ են կուտակվում, որոնք «թղթին հանձնելու» դեպքում ինձ ավելի հանգիստ կզգայի: Բայց թուղթ չեմ գտնում: Կամ էլ գրիչ:

Վերջին անգամ ու՞մ ես կծել:

Երևի էս հարցն ինձ անընդհատ տվողին :))

Ինձ մի անգամ մեկն ասաց, որ դու շատ նախանձ ես, բայց չհավատացի: Ի՞նչ կանեիր, եթե նման կարծիք կողքից լսեիր քո մասին:

Էդպիսի կարծիք մի անգամ լսել եմ իմ մասին, ներվայնացել էի ահագին, բայց հետո անցավ գնաց, նստվածք չի մնացել:
Էդ երևի միակ դեպքն ա եղել, չեմ կարծում, որ իմ մասին հաճախ ա էդպիսի կարծիք հնչում:
Իսկ եթե հնչի, հնչի, ինչ կարող եմ անել: Բացի դրանից, ես օրվա ընթացքում էնքան եմ հոգնում, որ ինչ-որ վիրտուալ կարծիքների վրա ֆիքսվելու ոչ ուժ ա մնում, ոչ ժամանակ:

Ի՞նչն է, որ քո կարծիքով էնքան էլ լավ չես անում, կամ ինչ–որ հատկանիշ կամ պահվածք, որ դուրդ չի գալիս, կուզենայիր փոխել։

Կուզենայի գերմաներեն մայրենիի նման խոսել կամ գոնե էնքան լավ, ինչքան որ գրում եմ :)
Կուզենայի ավելի մարդամոտ լինել:
Կուզենայի ավելի ընդգծված կանացի հատկանիշներ ունենալ:
Կուզենայի չունենալ էն զգացումը, որ տարօրինակ եմ:

Ի՞նչն ես շատ մեծ հաճույքով անում։ Մի երկու բան նշի։ Մեկ էլ ի՞նչն ա, որ ամենատհաճն ա անելը, բայց ստիպված ես միշտ կամ հաճախ անել։

Շատ մեծ հաճույքով ճամփորդում եմ, գրում ու աշխատում:
Ամենատհաճը մարդաշատ հավաքույթներին-տոնակատարություններին մասնակցելն ա. տանել չեմ կարող մարդկանց կուտակումներ ու մասսայական միջոցառումներ:
Liked by: Emanuela

Հեչ լինու՞մ ա, որ Սոնյայի վրա բարկանաս ու կատաղած գոռաս։

Լինում ա, որ բարկանամ, բայց որ կատաղած գոռամ, չի լինում:

Էս հարցը համարյա բոլորին տալիս եմ։ Պատկերացրու մի օր քեզ հնարավորություն են տալիս «մտնել» գրքի մեջ։ Գեղ. գրականության ո՞ր ստեղծագործության իրադարձությունների մասնակիցը/ականատեսը կցանկանայիր լինել։

Ոչ մի կարգին պատասխան մտքիս չի գալիս :)

Բոլոր ժամանակների ու ժանրերի մեջ ո՞ր ֆիլմը կառանձնացնեիր։ Գիտեմ՝ մի քիչ սխալ հարց ա. գրիր էն ֆիլմը, որը հենց սկզբից միտդ կգա։

"The Shawshank Redemption"

Մարդուն գնահատելում ի՞նչն ես կարևորում: ինձ հետաքրքրում է քո արժեհամակարգը

Հարցը լավ չեմ հասկանում:

ի՞նչը քո մեջ քեզ դուր չի գալիս, բաց որից չես կարողանում ազատվել:

Կուզեի ավելի կայուն լինել իմ որոշումներում ու մարդկանց հետ հարաբերություններում, ինչը ոչ միշտ է ստացվում:

Քո ո՞ր հատկանիշը քեզ դուր չի գալիս ու կուզենայիր փոխել:

Լիքը մանր-մունր բաներ կան, որոնք դուր չեն գալիս ու աշխատում եմ փոխել, բայց կոնկրետ ոչ մի մեծ անհանգստություն չունեմ էդ կապակցությամբ։

Ամուսնուդ հետ ինչպես եք ծանոթացել?

Ուսանող էի, սենյակ էի փնտրում։ Հայտարարություններով զանգում էի, գնում նայում։ Էդպես մի անգամ էլ զանգեցի, Սիդն էր, վեց ամսով գործուղման պիտի գնար Մալազիա, սենյակն էդ ժամանակահատվածում վարձով էր տալիս։ Զանգեցի, պայմանավորվեցինք, գնացի իր տուն, նստեցինք խոսեցինք, շատ-շատ երկար խոսեցինք, համ տունը հավանեցի, համ իրեն։ Հետո մյուս օրը ներից հանդիպեցինք, հետո էլի։ Էդպես մտերմացանք, ինքը գնաց Մալազիա, մի երեք ամսից ես էլ գնացի իր մոտ, էնտեղ պրակտիկա էի անում, ու միասին էինք ապրում։ Հետ եկանք, սկսեցինք իր էդ տանն ապրել, հետո էլ ամուսնացանք։

լավ ոնց հասկացա հարցերս քո համար հաճելի չի: Հաջողություն

Քեզ էլ դրանից ;)
Liked by: S-baba

ոնց հասկացա քո գրածներից դու հոգեբանես մի երկու բառով դու ինձ կնկարգես ըստ հարցերիս

Ջահել ես :)
Liked by: S-baba

Next

Language: English