@laroakumb

Anjelika

Ask @laroakumb

Sort by:

LatestTop

հոգեկաններ պէ՞տք են պարապելու համար xD

Հոգեբուժությունն ու հոգեբանություն տարբեր բաներ են. հոգեբանությունը նորման ա, հոգեբուժությունը պաթոլոգիան:

լավ եմ, շնորհակաություն, իսկ ի՞նչ քննություն :(

Հոգեբանություն :)

ինչպե՞ս էք ։ՃՃ

Դբա լավը :))
քննական տրամադրությամբ :)) Դու՞ք

Related users

Ինչու՞ laro։

Ասա է ՜ :)) Չգիտեմ: Ուղղակի էդպես ստացվեց. էն ժամանակ ինձ Ակումբի մականունները ոչ մի բան չէին ասում, ինձ թվում էր, որ իրենք ուղղակի տառերի շարք են :)) Հիմա էլ հարմար բան չեմ գտնում փոխելու:

ես էլ չեմ սիրում կենտրոնականի աշխատողներին, իրենց երեսից պետք եղած գիրքս էլ չէի ուզում վերցնել ;) Ո՞ր լեզվի հնչողությունն ես սիրում:

Իսպաներենի ու գերմաներենի հչողությունը չեմ սիրում: Ավելի ականջին հաճելի ա իմ համար անգլերենն ու իտալերենը: Մնացածը շատ չեմ ուսումնասիրել :)

Վանաձորում ո՞ր վայրն ես ամենաշատը սիրում կամ, ընդհանրապես, Վանաձորում ի՞նչն ես ամենաշատը գնահատում

Վանաձորում մարիկ բարի են ու ավելի պատրաստակամ ու ջիգյարով, սրտացավ: Էնքան վատ ա, որ դուրս եմ գալիս ու երիտասարդությունը շատ քիչ ա. արտագաղթում են: Սիրում եմ շատ մարզային գրադարանի փողոցը, սիրում եմ էնտեղ քայլել, շատ հանգիստ ա: Բայց մարզայինի աշխատողներին չեմ սիրում չափազանց մուննաթ անձնավորություններ են, ամեն անգամ մտնելուց պատրաստվում եմ նեռվայինանալու. նորմալ գրականություն էլ չունեն: Բայց ես սիրում եմ Վանաձորը :)
Liked by: Anahit Ulubabyan

Ջեկ Նիկոլսոն, «Ավելի լավ չի լինում», (As Good as It Gets). Կարծում եմ քեզ դուր կգա, իմանալով քո կերպարը :) Սա էլ մի դրվագ. https://www.youtube.com/watch?v=ghRknGA3Oc4

Անպայման կնայեմ, շնորհակալություն: Հենց նայեմ կխոսեմ ֆիլմից :)

Նշիր քո ամենալուրջ արժանիքն ու ամենալուրջ թերությունը՝ քո կարծիքով։ Բացի ծուլությունից։ :D Մեկ էլ խնդրանք. արժանիքները թերության տակ չանցկացնել։ :P

Բայց արի մի քանի բան ասեմ էլի :)) Իմ ամենալուրջ արժանիքները կարող եմ համարել էն, որ ես շատ նվիրվող մարդ եմ, պատրաստակամ եմ շատ, սիրում եմ մարդկանց օգնել, իրոք ինչ-որ մեկին օգտակար լինելն ինձ շատ մեծ հաճույք ա պատճառում, եթե անգամ էդ օգնությունը իմ շահերից չի բխում: Եթե ես ինչ-որ մեկին ինձ համարում եմ ընկեր, ես նվիրվում եմ մինչև վերջ:
Ավենավատ թերություններիցս ա էն, որ ես զգում եմ, որ մեկ-մեկ ռեալ նախանձում եմ ու մի քիչ էլ քսմսվող եմ, եթե ուզում եմ, որ էդ մարդն իմ հետ շփվի: Ախր ես չեմ ուզում էդպես անեմ, բայց հետո որ նայում եմ իմ քայլերին զզում եմ, որ քսմսվող եմ :)) Ու մանրունքներից շատ եմ կառչում, սրտիս մոտիկ ընդունում խորանում դրա վրա:
Էս վերջինն էլ թերություն չեմ համարում, բայց ուզեցի ասեմ :)) Ուրեմն ես իինչ անեկդոտ ուզում ա պատմեմ, ուզում դա ամենածիծաղալու անեկդոտը լինի իմ ասելուց փչանում ա ու ոչ մեկ չի խնդում: Ավելի շատ խնդում ենք իմ պատմել չկարողանալու վրա քան անեկդոտի: Անեկդոտ պատմել չգիտեմ:

View more

Հի՞թ Լեջեր, թե՞ Ջեկ Նիկլսոն:

Ֆիլմեր շատ քիչ եմ նայում ու դերասաններից շատ տեղյակ չեմ, չեմ կարող ընտրել, լավ չեմ ուսումնասիրել: Եթե հետաքրքիր ֆիլմ ասես իրենցից, ասա նայեմ կկիսվեմ :) Լեջերի Ջոկերի կերպարը իմ մոտ թողնում է շատ վատ ազդեցություն, ընդհանրապես կլոունները ու նմանատիպ կերպարները վրաս շատ բացասական ազդեցություն են թողնում, չգիտեմ ինչի ինձ վատ եմ զգում (ֆիլմը չեմ նայել):

Դե գոնե էսօր մի համով բան սարքի ուտենք։Դ Հ.Գ Բյուրը չի :P

Հա ես գիտեմ, որ Բյուրը չի :)) Երևի եզակի հարց, որ ինքը չի :)) Բայց հլը ասա տեսնեմ ով ես, թեկուզ Ակումբով, հետո կորոշեմ ինչ սարքեմ....

Մի հատ համով բան սարքի, գամ իրար հետ ուտենք։ Հ.Գ Ո՞վ է քո համար իսկական ընկերը։

Արդեն ուշացար հենց նոր ամբողջը մենակ կերա :D
Իմ համար իսկական ընկերը էն մարդն ա, որ ամեն դեպքում իմ կողքին ա. երբ ես ճիշտ եմ, երբ սխալ եմ, երբ գիժ եմ, երբ հիմար բաներ եմ անում: Դա էն մարդն ա, որ թերություններս դեմքիս ասում ա, կամ սխալ քայլերս ա ասում...Իմ համար լավ ընկեր ա էն մարդը, որ երբ ես իրեն մի բան եմ խնդրում, իր շահերից չբխող, ինքը իրեն վտանգելով անում ա դա (Իհարկե ես նման բան չեմ խնդրում,որ գիտեմ, որ դա ընկերոջս/ընկերուհուս որևէ կերպ կվնասի):Ես մարդու մեջ գնահատում եմ նվիրվածությունը մինչև վերջ ու ես իմ ընկերների համար էդպիսին եմ:

Ակումբում ի՞նչը կփոխեիր:

Մտածում եմ ու չգիտեմ ինչը կփոխեի...գաղափարներ չունեմ Ակումբն ավելի լավը դարձնելու. բայց որ Ակումբում գրանցվելն իմ կյանքում շատ բան փոխեց ու ինձ էլ հետը փոխեց էդ հաստատ:

Ամենաշատը ի՞նչը չես սիրում բժշկականում:

Որ սպռոսները իրար հետևից դնում են. մարդ ենք չէ՞. հոգնում եմ որ ասենք նույն օրն էլի սպռոս եմ ունենում, կամ հաջորդ օրը....ընդհանրապես ավելի շատ սպռոս եմ ունենում քան դաս. արդյունքում վերջում ամեն ինչ մնում ա քո վրա, որովհետև մի ժամի հաշվին մյուսն ես անում. ֆիզիկայի լեկցիային կենսաբ, որովհետև հաջորդ ժամին սպռոս ա, կենսաբին քիմիա, քիմիային պատմ և այլն.....ու էդ շատ վատ ա: Հաջորդ տարվանից ամեն ինչ փոխվում ա. ես դրան ավելի կողմ եմ. լեկցիային ուզում ես գնա ուզում ես չէ. բացակա ներկայով չի, տարվա վերջում եմ սպռոս ու քննություն տալիս, ոչ թե նենց որ հիմա չես հասկանում երբ վերջացավ առաջին սպռոսը, երբ եկավ երկրորդը.... բողոքավոր եմ, հլը պատասխանիս չափերին :))

Ո՞րն ա քեզ համար իդեալական հանգիստը:

Ես շատ եմ սիրում քնել ու դա իմ հանգստի հիմնական միջոցն ա ցավոք: Ընդհանրապես կողմ եմ ակտիվ հանգստին, բայց ժամանակի բավարար չլինելու պատճառով հաճախ ընտրում եմ քունը :) Իսկ իդեալական հանգիստի մեջ պատկերացնում եմ այլ միջավայր, միգուցե ուրիշ երկիր, առավոտյան արթնանում եմ տասին, նախաճաշ եմ պատրաստում,մի քիչ նստում եմ կոմպի մոտ, հետո գնում եմ նոր միջավայրիս ծանոթանալու, թափառելու,երեկոյան տուն եմ գալիս, երկա՜ր լողանում եմ, համով բաներն եմ ուտում ու էլի երկար քնում եմ: Կուզերի ամենաքիչը մի շաբաթ լրիվ մենակ ապրել, հետո երևի կձանձրանայի....ու էդպես :) Բայց մեկ ա, քունն անփոխարինելի ա ինձ համար :) Ամեն առավոտ մի կերպ հրաժեշտ եմ տալիս վերմակիս, մի հատ պաչիկ եմ անում, գրկում, հետո մի կերպ բաժանվում եմ, դասի եմ գնում .... անհետաքրքիր մարդ եմ

Ամաչկոտ ե՞ս:

Նայած ինչ հարցում :) Բայց ճիշտ ես նկատել, ամաչկոտ եմ շատ ժամանակ

Դղյակ-առաջին միտքը,որ եկավ էս բառը կարդալուց հետո

Անտառային տեսարան

Ի՞նչ է կյանքը

Խորը հարց ա....Էս հարցի պատասխանը ոչ ոք հստակ չի կարողանում տալ: Փորձեմ պատասխանել իմ տեսանկյունից. եթե դիտարկում ենք հարցի կենսաբանական կողմը՝ ծնունդ-՚>մանկություն ->պատանեկություն ->երիտասարդություն ->հասուն տարիք -> ծերություն->մահ, եթե իհարկե բախտդ բերում(կամ որոշ դեպքերում չի բերում) ա մինչև վերջ հասնում ես: Կյանքը փորձությունների, ձգտումների, երազանքների, կարգավիճակների, մտածելակերպի ՓՈՓՈԽՎՈՂ շրջանների ամբողջություն ա...

Ո՞վ է քո սիրելի դասախոսը:

Բյուր դու՞ ես :))
Քիմիայի ամբիոնից Կարապետյան Սուսաննային, Ռազմ.-ի ամբիոնի Գալստյանին մեկ էլ շաաատ եմ սիրում ֆիզիկայի Բաղդյանին. նենց եմ սիրում, որ ուզում եմ ուրբաթ դասի չգնամ, տուն գնամ, իր դասին ներկա լինելու համար գնում եմ համալսարան :)

Իսկ ինչ պատճառով է տվյալ մարդը մոտդ հակակրանք առաջացրել։ Իսկ ինչ պատճառով են ուրիշները սիրում իրեն։ Իրականում չեք ճանաչում իրար, հա՞։

Միայն ակումբյան գրառումներով գիտեմ, անգամ անմիջական չենք շփվել: Ինքն իմ հետ չի սիրում գլուխ դնի, ու ինձ էլ հետը չի սիրում: Ճիշտ ա չի արտահայտվել, բայց "զգում եմ" ու ավելի լավ կլինի ասեմ երևի չի սիրում: Չգիտեմ ակումբցիներն իրեն ինչի են սիրում, հաստատ արժանիքներ ունի, որ սիրում են, դրա համար էլ չեմ ուզում հիմնավոր կարծիք կազմել, քանի դեռ չեմ ճանաչում: Դա ուղղակի հակակրանք ա.

Քո տարիքին սազական հարց. նախաամուսնական սեռական հարաբերություններին ո՞նց ես վերաբերվում։

Կարճ ասած վատ եմ վերաբերվում. իմ սկզբունքներին դեմ ա:

Ակումբում ովքե՞ր են, որ դուրդ չեն գալիս։

Ակուբում եթե անկեղծ կա ակումբցի, որ դուրս չի գալիս (հակակրանք ավելի շատ) ու հաստատ ինքն էլ ինձ չի սիրում: Բայց հաշվի առնելով թե իրեն ինչքան են սիրում բոլորը ու ինձ կկախեն, որ ասեմ, չեմ ասի :)) Իսկ եթե ավելի լուրջ՝ եթե էդքան մարդ սիրում ա, ուրեմն մի բան կա ու կգերադասեմ իրեն ճանաչելուց հետո կարծիք արտահայտեմ:

Ծնողներդ խիստ ե՞ն։

Չէ...էդքան էլ չէ: Ես ինչ ուզեմ թողնում են անեմ:

Language: English