@builderhayk

Hayk

Ask @builderhayk

Sort by:

LatestTop

Եթե հանդիպեիր ինքդ քեզ 16 տարեկանում ի՞նչ խորհուրդ կտայիր..

animanimani’s Profile PhotoԱնի.
Կասեյի , որ գիտություն փնտրեմ հենց այդ տարիքից:

Related users

Фильмы которые меняли вашу жизнь

Կյանքը փոխել չէ, բայց տպավորված եղել եմ միքանիսից :
Օրինակ՝
Царство небесное,
Мотылёк …

ներել ,թե չներել?ինչի?

ranGo_omg’s Profile PhotoՀրունանց
Պետք է ներել միանշանակ , եթե մարդ գիտակցել ա իրա Սխալը ու ուզում ա փոխվի։ Բայց միևնույն ժամանակ պետք չի մարդուն ժամանակից շուտ ներել ու նենց վերաբերմունք ցուց տալ որ ինքը իրա սխալ արարքը մտածի թե նորմալ էր ։
Դրանով համ կվնասես քեզ համ Իրան։
Liked by: Malebolge

Ո՞ր սկզբունքով ես ապրում կյանքիդ տվյալ հատվածը... «Այլևս երբեք», թե՞ «Միշտ»...

Qroeee666’s Profile PhotollXllXll
Հմմմ, իսկ ինչ ինկատի ունես, այլևս երբեք , կամ միշտ , ինչը?
Մեկ սկզբունք չի իրականում շատ են։ Դրանցից մեկն ա , Ձգտել իդեալականին, ու սովորել ուրիշների սխալների վրա ։

Ինչեք անում երբ տանը մենակ եեք՞

մի բան անում եմ էլի, մենակ շատ անկապ ա ..հիմնականում մի բան բզբզում եմ ,մի բան սովորում եմ կամ էլ նստում բաաարձր երգ եմ լսում կամ կինո եմ նայում :Դ
https://www.youtube.com/watch?v=7wtfhZwyrcc&start_radio=1&list=RD7wtfhZwyrccbuilderhayk’s Video 150924909175 7wtfhZwyrccbuilderhayk’s Video 150924909175 7wtfhZwyrcc

Որ գիրքնա տպավորվել ձերր մոտ՞ Բովանդակությունից պատմեք

Օնորե դը Բալզակի Շագրենի կաշին :
Ալարում եմ պատմեմ ,բայց հետաքրքիր տողեր կտամ վեպի մեջից:
Ով գեղեցիկ կյանք է գուշակում իր համար, նա իր թշվառ կյանքում քայլում է այնպես, ինչպես անմեղը մահապատժի գնալիս՝ նա չի ամաչում։

Տողեր կտաք ինձ՞

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:
Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:
Անտուան դե Սենտ Էկզյուպերի!

View more

Language: English