Ask @Qis97

Sort by:

LatestTop

Related users

Էս «հարցի» տակ սիրուն գրվածք գրեք: Եթե չեք կարող կամ չեք ցանկանում, ապա տեղադրեք ձեր ճաշակին համապատասխան երգ (եթե ուզում եք, նաև նկար տեղադրեք):

Ես լույս էի ուզում,
Բայց խավարի մեջ վառվում էի միայնակ.

Ete ka Problem... (sharunaki)

AroSahradyan’s Profile PhotoA
Կա նաև ծխախոտ, խմիչք, նաև խոտ,
որոնց միջոցով կարող եք մոռացության տալ ձեր պռոբլեմները:
Կարող եք նաև պառկել և մտածել որ չկան պռոբլեմները, կամ դուք.
Ավելի հարմար և օգտակար տարբերակ է հասկանալ պռոբլեմի բուն պատճառը, ընդունել և վերացնել այն.

Ինչ-որ հետաքրքիր բան կգրե՞ք , որ կարդամ և հաճույք ստանամ .

Timewhatisit’s Profile PhotoԱնտառի տնակը
Մի օր երբ զրուցում էինք տարբեր թեմաներից հանկարծ որոշեցի հարցնել, թե ինչու նա մյուսների հետ ընկերություն չի անում ու ոչ էլ խոսում է: Պատասխանը ինձ ցնցեց:
-Բայց չէ որ ոչ թե մյուսները ,այլ հենց դու ես ինձ հորինել: Ես քո ստեղծած կերպարն եմ, և միայն դու կարող ես ինձ տեսնել ու լսել:
Մեր ծանոթության առաջին պահից մինչ այս պահը թերթվեց աչքերիս առջև…
-Փաստոորեն ,երբ ես խուսում եմ քո հետ, իրականում ես խոսում եմ ինքս ինձ: Երբ մենք ծիծաղում ենք, իրականում ես ծիծաղում եմ մենակ ու առանց պատճառի: Երբ մենք երկուսով մտնում ենք դասարան ու նստում մեր նստարանին, իրականում վերջին նստարանին ես նստում եմ լրիվ մենակ: Իրականում ես խաբում եմ ինքս ինձ…
-Իրական….Իրականություն….Իրականությունը այն չէ ինչը տեսնում են մյուսները, թեկուզ և այդ մյուսները շատ-շատ են, իրականությունը այն է ինչը դու ես տեսնում, այն ինչը դու ուզում ես տեսնել:
-Նոր եմ հասկանում ,թե ինչու էին բոլորը ինձանից խուսափում: Փաստորեն ինձ գժի տեղ էին դնում: Դրա համար էին վախեցած աչքերով նայում վրաս: Բայց մյուսները ինձ չեն հետաքրքրում: Նրանք ինձ երբեք չեն հասկացել ու երբեք էլ չեն հասկանա: Դու ես իմ ընկերը, դու ես այն միակ բանը, որ ես ունեմ:
Նա ժպտաց ու ես էլ ժպտացի…
Անցավ մի ամիս: Այս ամսվա ընթացքում մենք ավելի կապնվեցինք:Մարդիկ մի հետաքրքիր բան էին հորինել իրենց համար, որ այնքան ծիծաղելի էր: Երբ ես խոսում էի ընկերոջս հետ նրանք ասում էին ,թե ես հոգեկան խանգարումներ ունեմ, կամ էլ թե հոգիների եմ տեսնել ու խոսում հոգիների հետ: Մի խոսքով բոլորը վախենում էին ինձնից ու իմ ստեղծած ընկեոջից:
Այնքան հեշտ է ինչ-որ բանից վախենալը, հատկապես այն ամենից ինչը հնարավոր չէ տեսնել: Մարդիկ սիրում են ասել “Վախեցե՛ք Աստծուց”, “ Վախեցե՛ք պատժից” , ու վախենալուվ կարծում են, թե հավատացյալ քրիստոնյա են: Բոլոր մարդիկ վախենում են մթությունից, մահից, վախենում են ,քանի որ չգիտեն թե ինչ է այնտեղ թաքնված:
ՈՒ գիտե՞ք, ոչ ոք երբեք չի էլ փորձել սիրել մթությունը: Դժվար է սիրել այն, ինչը հնարավոր չէ տեսնել: Շատ ավելի հեշտ է վախենալը…
Ու մարդկանց վախը, որը ստացել էր անհանգստություն, հոգատարություն անունը ինձ տարավ մի հոգեբանի մոտից մյուսի մոտ եւ վերջիվերջո հասցրեց հոգեբուժարան:
Մարդիկ այդպես էլ չսովորեցին սիրել: Մարդկանցից ինձ բաժին հասավ միայն մի խղճուկ խղճահարություն: Իմ հոգեբուժարանում հայտնվելուց հետո նոր մարդիկ սկսեցին նկատել ,որ ես մենակ եմ….մի խեղճ երեխա մենակ հոգեբուժարանի սառը սենյակում:Բայց դուք գիտեք…մարդիկ ուշացել էին, ես վաղուց արդեն մենակ չէի, ես ունեի հարազատ ընկեր ում, սակայն մարդիկ չէին տեսնում, ում սակայն մարդիկ չէին ուզում տեսնել:
-Այ եթե թևեր ունենայինք հիմա ստիպված չէինք լինի նստել այս սառը սենյակում ,- ասացի ես:
-ՈՒզում ես թռչե՞լ ,- հարցրեց նա:
-Ե՞ս…. Միայն թե հնարավոր լիներ:
Նա ուղղակի բռնեց իմ ձեռքից ու մենք բարձրացանք հոգեբուժարանի տանիք`
-Ես քո հետ եմ մի վախեցիր ,- ասաց նա:
-Շնորհակալ եմ ,- պատասխանեցի ես:
Մենք ձեռք ձեռքի բռնած բարձրացրինք մեր թևերը ու…ու ես ու իմ միակ, հարազատ ընկերը, մենք երկուսով բարձրացանք դեպի վեր: Իսկ մարդիկ….մարդիկ մի պահ ահաբեկված նայեցին, բայց հետո անտարբեր անցան: Նրանք սառը տոնով ասացին `”Ինքնասպանություն, հոգեկան խանգարումները հանգեցրին ինքնասպանության:” .....

View more

Ինչոր հետաքրքիր բան կգրեք  որ կարդամ և հաճույք ստանամ

Next

Language: English