@Timewhatisit

Անտառի տնակը

Ask @Timewhatisit

Sort by:

LatestTop

Ըստ քեզ մարդիկ կարոտում են մարդկանց թե նրանց հետ անցկացրած պահերն ու հիշողությունները?

Ոչ մեկը,ոչ մյուսը։
Ես` վերաբերմունքի կողմնակիցն եմ։
Այն վերաբերմունքի,որը ուրիշ ոչ ոքից չես ստանա այլևս։
Ու.. կարոտում ենք բույրերը։ Ինձ թվում է,որ միայն նրանք են հիշեցնում րոպեները,վայրերը,մարդուն.🌀

Ինչ-որ բան ձեր սրտից մեկել միհատ նկար:)

Նորից։ Նորից նույնն էր ամեն ինչ։Մի քանի շաբաթ,ամիս,տարի անց,բայց նույնն էր։ Ու ես նորից վերադարձա, նորից թախծոտ,նորից նոր,բայց հին պատմությունով։
Այո՛, նոր,բայց հին։ Պատմությունը նոր է,բայց սխալները հին..կրկնվում են..կրկնվելու են այնքան,մինչև սովորեմ ,որ նրանք սխալ են և պետք չէ այդպես անել։
Այս անգամ սակայն, ոչ միայն ես,այլ դու էլ էիր անտարբեր։
Անտարբեր էիր, բայց տարբերվող։ Գուցե տարբերվող էիր,որովհետև անտերբե՞ր էիր.
Անկեղծ ասած` չգիտեմ ու չեմ էլ ուզենա իմանալ, բայց հետաքրքիր է մի բան։ Ի՞նչ ես զգացել, ի՞նչ ես մտածել ու ի՞նչ ես մտածում։
Հարցեր ունեմ, որոնք բոլորը էստեղ են ,բայց դու էլ չես կարդա սա,իսկ կարդալու դեպքում էլ չես իմանա,որ վերաբերվում էր քեզ։ Սակայն ասեմ։ Հիմա սիրում եմ քեզ, ուշ է,նորից սխալ է,բայց դեռ չեմ սովորել չսխալվել...

Related users

.

Անտառի տնակը
Չէ,այսօր չեմ փնովելու ոչ ոքի։ Չեմ մեղադրելու քեզ,կամ ինձ։ Չեմ ասում նրան, քանի որ այսքանում մեղավոր էինք մենք` ես և դու։ Չեմ ասելու հրաժեշտի խոսքեր,պարզապես կգրեմ մի բան,որը բավականին երկար ժամանակ ցանկանում էի ասել,բայց .. բայց չհասցրի։
Չգիտեմ,սեր էր,կախվածություն ,թե սիրահարված էինք, բայց ինձ դուր էր գալիս ասել` սիրում եմ քեզ։
Ինձ դուր էր գալիս ամեն առավոտ արթնանալ զանգիցդ, կամ էլ աչքերս բացելուց հետո կարդսլ գրածդ նամակը։Ինձ դուր էր գալիս,երբ գրկում էիր~ Միակ մարդն էիր ումից դուր էր գալիս, որ արգելում էր ինչ-որ բան։ Միակ անկեղծ մարդն էիր, այն ջինջ սպիտակն էիր...
Միակ բարությունն էիր, երեխայի ջի՜նջ ծիծաղով, ու անգամ...անգամ խրատական բոլոր խոսքերովդ` միակն էիր։
Ու ձեռք բռնելու արվեստով էլ~
Միակն էիր ամեն հարցում, միշտ.
Ու հիմա էլ,գիտե՞ս. Միակն ես։
Ուզում եմ բոլորին ի ցույց դնեմ սա,որպեսզի իմանան` հրաշքներ կան,նրանք մեզ հետ են լինում այն պահերին,երբ անխուսափելի է հրաշքի կատարումը։
Գիտե՞ս, երբեմն վիրավորվում էի,մտածելով,որ ոչ ոք չի տեսնում ինձ, հա՛, հենց ինձ։ Տեսնում են,բայց չեն տեսնում։
Կարևորը գեղեցկությունն ու արտաքինը չէ,իսկ բոլորը սովոր են տեսնել միայն դա։ Իսկ դու կարողացար ներթափանցել իմ աշխարհ, դու ամեն օր մի նոր բան էիր բացահայտում ինձնում, ու ինչքան որ ուրախացնում էր այդ փաստը, այդքան էլ զարմացնում էր։
Նաև զարմացնում էր ,որ կսիրեմ այդքան, ու այն էլ քեզ..է՜հ...
Վերջ, երևի չես կարդա սա, բայց կարևոր չի) Հաջողություն.

View more

.

Անտառի տնակը
Я противоречивый человек. Я хочу быть счастливой, но думаю о вещах, которые меня расстраивают. Я ленивая, но в то же время амбициозная. Я не нравлюсь себе, но люблю то, кем я являюсь. Я говорю, что мне плевать, но, вообще-то, это не так. Я жажду внимания, но отвергаю его как только с ним сталкиваюсь. Я ужасно противоречивая. Если я не могу в себе разобраться, то вряд ли у кого-то еще это получится.

.

Լռիր
Մնա խնդրում եմ մի գնա...
Մնա ու խոսիր, որ լսեմ ձայնդ,
Որ զգամ ներկայությունդ,
Որ զգամ կողքիս ես՝ այստեղ...
Մնա,որ խոսենք
Հասկանում ե՞ս
Կարիքդ ունեմ
Մտածում էինք սա վերջն է...
Բայց դեռ ամեն ինչ նոր է սկսվում
Հասկանում ե՞ս
Նոր ենք ճանաչում իրար,բայց իրարից հեռու
Խնդրում եմ մի գնա
Մի տար ինձնից մյուս կեսս...
Մնա,թող որ շնչեմ
Խնդրում եմ,մի գնա...

2016

Փորձում եմ հասկանալ , թե ինչու է , որ ամեն տարի մարդիկ որոշում են լինել երջանիկ և իրենց երջանկությունը կապում են տարվա թվի հետ …
Հետաքրքիր է իրոք )
Միթե այդքան դժվար է վերցնել և երջանիկ լինել հենց այսօր, հենց հիմա , նրանով ինչ ունես ՝ չտենչալով ավելիին և չդժգոհելով ունեցածիցդ.
Երջանիկ լինելու համար էլ եք սպասում …
Իսկ միթե երջանիկ չեք դուք ?
Դուք ունեք այնքա՜ն բան , որ շատերը անգամ երազում են դրա մասին ~
Այ օրինակ դու ունես տուն, ծնողներ , օրվա սնունդդ ապահովված է , ունես բջջային հեռախոս, կարող ես ազատ շփվել ընկերներիդ հետ, կարող ես լսել ռոք,ռեփ, կամ էլ ուրիշ երաժշտություն, կարող ես օրը մի ընկերոջդ հետ վիճել ու ասել ,որ քեզ նման շատ ընկերներ ունեմ։ Իոկ ինչ ասեն այն երեխաները ,ովքեր թվարկվածներից ոչ մեկը և չունեն ...Ինչ ասեն այն երեխաները,ովքեր ապրում են ավտոտնակում, որը ամեն օր կարող է քանդվել, որը ամռանը արևի շոգից կարծես թե խաշվում է , իսկ ձմռամը ՝ ցրտից այնպես սառչում , որ այնտեղ 5 րոպե էլ մնալը խելագառություն է ։
Կամ էլ ինչ ասի այն երեխան ով ոչ հայր և ոչ էլ մայր չունի և ապրում է մանկատանը,կամ դրսում։ Եւ ով գտե թե նրա հետ ինչեր է կատարվում.
Ինչ ասի այն երեխան ով 3 օր անընդմեջ հաց չի ուտում,ով չունի ընկերներ։Ով դեռ փոքր է ,բայց ծանոթ է կյանքի բուռն դժվարություններին։ Ինչ ասի այն երեխան,ով չունի բջջային,ինչպես դու։Նա որ անգամ չգիտի երգի ժանրերը.
Եվ դու դեռ ասում ես, որ երջանիկ չես, իսկ այս երեխաերը համարում են իրենց երջանիկ ՝ քանի որ ապրում են։
Դու գիտես՝ կարող ես փոխել կյանքդ, կարող ես քեզ զջկել ինչ-որ գնում կատարելուց, և այդ գումարից մի փոքր հատկացնես փողոցի անկյունում նստած այն հիվանդ կնոջը ՝ ով իր հիվանդ որդու համար օրվա հաց է մուրում ։
Դու երջանիկ ես, մի պահանջիր ավելին։

View more

Թողեք անցնեմ !

Թողե’ք անցնեմ ... Թողե՛ք գնամ , աչքերս բացեմ , տեսնեմ աշխարհը ։ Այն աշխարհը , որը թաքնված է այնտեղ ՝ ներքևում ։ Այնտեղ իմ պատուհանից այն կողմ ։ Թողե՛ք անցնեմ այս մղձավանջից այն կողմ , ուր չկան ստախոս և չար մարդիկ , որտեղ կան միայն բարի և կամեցող մարդիկ ։ Թողեք գնա՜մ ... Գնամ ես էլ տեսնեմ այն աշխարհը , որը հաջողվել է տեսնել միայն այն յուրահատուկներին ...
Թողեք անցնեմ .
Խնդրում եմ ... Թողե՜ք ..

.

Սիրել եմ ուզում ... Ուզում ոմ զգամ ինչա էդ , սիրո կարիք ունեմ ։
Սիրում եմ , չեմ ժխտի , բայց ես ինքս էլ չգիտեմ թե ում ... Սիրում եմ մի մեծ ու անբիծ սիրով , որը երբևէ կարող է լինել ։
Սիրում եմ , բայց միևնույն ժամանակ վանում եմ ինձնից նրան ՝ ով ցանկանում է սիրել ։
Ուզում եմ մեկին ՝ ում ինչքան էլ վանեմ ՝ ինձնից չի հեռանա , ուզում եմ օվկիանոսիս գտնեմ , ուզում եմ գտնեմ հանգստությունս ... Ուզում եմ ապրեմ սիրով , շնչեմ սիրով ...
Ուզում եմ ապրեմ ...

. . .

(ՄԱՍ 2)
Արթնացա՛վ ... արդեն արև էր
դուրս եկել , արթնացել էր հիվանդանոցում , բուժքույրի բղավոցի ձայնից ...
Երեխան աչքերը բացել էր , և տեսել էր այն գեղեցիկ ու գունազարդ պատերը , արթնացել էր մի սենյակում , որտեղ տաք էր , և աչքերը բացելուն պես ՝ տեսնելով իր կողքին նստած հուսահատված բուժքրոջը , ասել է ՝ «Մամ , որտե՞ղ եմ ես » ։ Բուժքույրը ինչպես և քաղաքում ապրող բոլոր մարդիկ գիտեին այդ երեխային , և գիտեին , որ նա ապրում է մենակ , մի սառը ու կարելի ասել լքված տանը ։
Երեխան ամբողջ գիշեր ջերմում էր , բուժքույրը ապրում էր միայնակ , բայց մւ գեղեցիկ շքեղ տանը , նա րէր կարող երեխա ունենալ , և ամուսնացած էլ չէր ... Որոշեց որդեգրել երեխային ... բայց ...բայց հենց այդ գիշեր էլ երեխան մահացավ ...Մահից հետո երեխայի գրպանում գտան մի թուղթ , որի վրա գրված էր հասցե ... Բժիշկները դա հանձնեցին այն բույժքույրին , ով ցանկանում էր որդեգրել երեխային։ Բուժքույրը գնաց այդ հասցեով ... Հասավ տեղ ... այնտեղ տղայի նկարած նկարներն էին , նրանցից մի քանիսի մեջ նկարված էր ընտանիք , մի քանիսի մեջ նկարված էին գեղեցիկ տներ ... իսկ մի տղթի վրա գրված էր «Կյանքը հաճելի է , իր բոլոր դաժանություններով , ապրե՛ք քանի դեռ կարող եք » ...

View more

~

Մենակ ... փողոցներով գնում էր տուն այն որբ երեխան , ով երազում էր օրվա մի կտոր հացի մասին ...
Իսկ կարելի էր այդ վայրը արդյոք անվանել «տուն» ?
Պատերը ՝ խոնավ էին , աշնանային անձրևների պատճառով տանիքից ջուր էր կաթկթում , հատակը ՝ ճռճռում էր , իսկ տաքացնելու միջոց միայն մի փոքրիկ վառարան էր , որը դրված էր այն փոքրիկ սենյակում , որտեղ քնում էր փոքրիկը ...
Նրա համար փողոցները դարձել էին հարազատ ՝ տան նման ...
Եվ երբեմն , երբ նա չէր հասցնում գնալ տուն ՝ գիշերում էր փողոցներում , նստարանների վրա քնելով ։
Բայց նա ուներ շատ երազանքներ , որոնք պետք է կատարվեին ... Նա ցանկանում էր կրթություն ստանալ , նա երազում էր գոնե կարդալ իմանալ ... Մի օր ՝ երբ հորդառատ անձրև էր տեղում,նա տան ճանապարհին էր , սակայն ինչ- որ անհասկանալի պատճառներով ընկավ ...շուրջբոլորը մարդիկ չկայն , միայն նա էր ...ընկած սառը գետնին ... և գուցե էլ չարթնանար ...ո՞վ գիտե..(Շարունակելի)

View more

.

Քեզ սիրելը մի մեծ երջանկություն էր ...Երջանկություն , որը այնքա՜ն կարճատև էր ... Սակայն չեմ զղջում քեզ հետ ապրած և ոչ մի վայրկյանի համար ... Թեկուզ այդ վայրկյանների համար , կտամ կյանքս , որ կրկնվեն նորից ու նորից ...
Ձեռքդ բռնելը ...Առաջին անգամ ...Հիշում ե՞ս , չնայած ինձ թվում է դա քեզ համար բավականին նորմալ էր ...Երևի ինձնից առաջ քանիս - քանիսների ձեռքերն ես բռնել ...Չէ , բայց ես կշարունակեմ ...
Առաջին ամգամ ձեռքդ բռնելը , ու բավական էր այդ մի փոքրիկ բանը , որ էլ կյանքումս չմոռանամ քեզ ...Ամբողջ մարմնովս փշաքաղվեցի , ու դու երևի չէիր զգում , բայց ես անգամ չէի կարողանում շնչել ՝ երբ գտնվում էի կողքիդ ... Դու ինձ համար շքեղություն էիր , որը չէի կարող ինձ թույլատրել երկար ժամանակով ...
Ժպիտդ ...
Ինչքան անագամներ եմ նայելով ժպիտիդ հանգստացել ...
Իսկ աչքե՞րդ ... Հիշում եմ ՝ շականակագույն էին , բարի , ու քեզ նման ՝ անկրկնելի էին ...
Աչքերդ , որոնք իրենց մեջ ծով էին պարունակում , ու խեղդում էին ինձ իրենց անծայրածիր ծովում ...
Իսկ ե՞ս .. ես մի ծառից պոկված տերև էի , ով հեշտությամբ կխառնվեր յուրաքանչյուր ջրի , ով կխորտակվեր այդ ջրի մեջ , Ես այն տերևն էի , ով այն բոլոր օվկիանոսներից , ծովերից , լճերից նախընտրեց քոնը՝ այն միակ ու անկրկնելի ծովը ...
Սիրում եմ ...

View more

pereposla ktas u mekel mi erku ban gres?

Գիտե՞ս կգա ժամանակ , երբ կհասկանաս , որ կյանքումդ արած ամեն մի քայլդ մի սխալ էր , բայց այդ սխալով ուղևորվում էիր դեպի ճիշտ ճանապարհը , դեպի այն ուղին , որով պետք է անցնեիր ամբողջ կյանքիդ ընթացքում։ Սակայն թեկուզ մի սխալ քայլ և դու կընկնեիր ճանապարհից , կանհետանայիր ինչպես կորած - մոլորված տերևը ՝ այս աշխարհում։ Կանհետանայիր , եթե չլինեին այն մարդիկ ում սիրել ես դու , և ովքեր սիրել են քեզ։ Քանի որ նրանք են ճանապարհի վրա գտնվող այն խրճիթները , որոնք մեզ օգնում են հանգրվան գտնելու , այն ժամանակ՝ երբ դրա կարիքը ամենից շատը ունենք։ Ինչպես և տերևին է օգնում քամին ու արևը , որպեսզի հեռանա ,,,

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...

.

Անտառի տնակը
Сложно, когда не знаешь, важна ты человеку, или ничего не значишь для него. Когда он говорит одно, а делает другое, сложно, когда ты не понимаешь, как дальше общаться, потому что он и не отпускает, и не держит.

oves du?

Գիրք եմ ... Գիրք ,որի սկիզբը հետաքրքրաշարժ ա ,որի հերոսները չեն փոփոխվում,չեն հեռանում գրքից ,բայց հաճախ ավելանում են նոր հերոսներ ,ովքեր էլ ավելի են հետաքրքիր դարձնում գրքի բովանդակութնունը ։Մարդիկ ՝ այն արարածներն են ,որոնց կհետաքրքրի գիրքը միայն այն դեպքում ,երբ նրա շապիկը կլինի գեղեցիկ ...
Հաճախակի գրքերի օրինակով չափում են և մարդկանց ... բայց մարդը ինչպես և գիրքը արտաքուստ գեղեցիկ լինելով, կարող է ներքուստ լինել տգեղ,դատարկ և անհետաքրքիր։ Իսկ երբեմն տգեղ շապիկի տակ թաքնված է լինում մի աշխարհ ,որին դեռ պետք է ծանոթանալ ,հետազոտել ,ապրել այդ աշխարհում ,հասկանալ այդ աշխարհի թերությունները և առավելությունները ։
Գիրք եմ ,որը ոմանց համար կլինի հետաքրքրաշարժ ,իսկ ոմանց համար էլ տաքանալու ևս մի միջոց ։
Գիրք ,որի էջերում կգտնեք Ձեզնից մի մաս ,մի փոքրիկ հատիկ Ձեր հոգուց ։

Next

Language: English