@matevosyan_111

Художник

Ask @matevosyan_111

Sort by:

LatestTop

Արվեստի ֆենոմենը քեզ համար`…

Այդ ֆենոմենը հենց մարդիկ են, քանի որ արվեստն էլ մարդու ստեղծածն է: Կան մարդիկ, որ արվեստի հետ կապ չունեն, արվեստ չեն ստեղծում, բայց ֆենոմեն են, քանի որ ամբողջությամբ իրենք արվեստ են, ու իրենց հետ շփվելով նույնիսկ արվեստ անելու ցանկություն չեմ ունենում, որովհետև դա արդեն ավելորդ է...
Արվեստի ֆենոմենը քեզ համար

Related users

~

matevosyan_111’s Profile PhotoХудожник
Ասում են ` մեզանից յուրաքանչյուրը հրեշտակ է միայն մեկ թևով և միայն մեր կեսին գտնելով և մեկ ամբողջ դառնալով մենք կարող ենք թռչել….Եվ գուցե դա է պատճառը, որ ամբողջ կյանքում չենք դադարում փնտրել այն ՄԻԱԿԻՆ, ում հետ կկարողանանք թռչել…
Այդ փնտրտուքը ամեն մեկը իր ձևով է կոչում, իր ձևով փնտրում և իր ձևով երազում ու սպասում…
Փնտրում ենք այն միակին, ով մեր կյանքին, կյանքի ամեն մի վայրկյանին իմաստ կտա…
Արթնանում ենք առավոտյան, խմում սրդեն սովորական դարձած սուրճը կամ թեյը: Գնում ենք աշխատանքի կամ դասի, կամ էլ ընդհանրապես ոչ մի տեղ չենք գնում, մնում ենք տանը`մենք ու մեր համակարգիչը: Կանգնում ենք հերթերում, խոսում ենք հեռախոսով, անընդհատ ինչ-որ տեղ ենք շտապում, ուշանում ենք, հազար ու մի գործ ունենք անելու….հաճախ մենք էլ չենք հասկանում ու՞ր ենք շտապում, ինչի՞ համար: Մեզանից շատերը երազում են լավ կրթություն ստանալ և վեր բարձրանալ մասնագիտական աստիճանով, մյուսները` ընտանիք կազմել և երեխաներ ունենալ, իսկ շատերն էլ պարզապես կյանքն են վայելում առանց վաղվա օրվա մասին մտածելու...բայց նույնիսկ այդ քաոսի մեջ հոգու խորքում մենք անընդհատ փնտրում ենք…
այն միակին, ով մեզ ամեն օր ոչ միայն ժպտալու և երջանիկ լինելու առիթ կտա, այլև մեր կյանքը կլցնի լույսով, ջերմությամբ և հանգստությամբ…
Փնտրում ենք այն միակին, ով մեզ համար թթվածնի պես անհրաժեշտ կլինի, իսկ մենք նրան…այն միակին, ում քայլերը, ձայնը, ծիծաղը և նույնիսկ շնչառությունը մենք կտարբերենք հազարների միջից, ում ներկայությունը այնքան անհրաժեշտ կդառնա, ինչպես կյանքը, և նույնիսկ կյանքից էլ ավելի…
Փնտրում ենք այն մարդուն, ում կողքին չենք մտածի կյանքի արագ ընթացքի մասին, ում կողքին կյանքը կանգ կառնի մեզ համար, և այլևս երբեք չենք մտածի կյանքի անիմաստության մասին…այն միակին, ով կդառնա մեզ համար ապրելու, սիրելու և գոյություն ունենալու միակ շարժառիթը…
Փնտրում ենք այն միակին, ով ինքն էլ մեզ այդքան երկար փնտրած և երազած կլինի….այն միակին, ում գտնելուց հետո էլ երբեք ոչ մեկին չենք փնտրի…
Փնտրում ենք, փնտրում, և շատ հաճախ, երբ չենք գտնում այդ մարդուն, ինքներս մեզ համոզում ենք, որ մեզ ոչ-ոք էլ պետք չի, որ այդպիսի մարդ չկա…կամ էլ հենց առաջին հանդիպած մարդուն փորձում ենք պատկերացնել որպես մեր փնտրած ՄԻԱԿ, և մեր բոլոր երազանքները կապել նրա հետ, բայց ժամանակը շատ դաժան է, այն շատ շուտով մեզ «հասկացնում է», որ մենք սխալվել ենք…և այդ ժամանակ մենք համոզում ենք ինքներս մեզ, որ պետք չէ երազանքներով ապրել, իսկ շրջապատին համոզում ենք, որ մենք այլևս չենք երազում….
…բայց նույնիսկ այդ դեպքում մեր հոգու շատ խորը անկյունում, մենք միևնույն է կյանքում մեր ՄԻԱԿԻՆ, մեր կեսին գտնելու հույսեր ենք փայփայում և չենք դադարում փնտրել…ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ մեր ՄԻԱԿԻՆ, որպեսզի նրան գտնելուց հետո թռչել կարողանանք…

View more

Ասում են  մեզանից յուրաքանչյուրը հրեշտակ է միայն մեկ թևով և միայն մեր կեսին

Ճիշտա, որ ճարտարապետներ, նկարիչներ բոլոր արվեստի մեջի մարդիկ թմրամոլ են?

թմրամոլ տենց շատ կոպիտա ասված բայց դէ մեծամասնությունը ոչ բոլորը տաբլետկաներ ու խոտ օգտագործելա)) Ֆանտազյան մեծանումա դրա տակ ու ավելի հանգիստ ու լավ ես աշխատում))))
ՕՐԻՆԱԿ ՆԱՅԻ #EXTAZY-ի ազդեցությունը))))
Ճիշտա որ ճարտարապետներ նկարիչներ բոլոր արվեստի մեջի մարդիկ թմրամոլ են

~

matevosyan_111’s Profile PhotoХудожник
Ես արդեն հասունացել եմ։ Ինչ-որ բան գիտեմ։ Գիտեմ, որ հագուստը չէ, որ գեղեցկացնում է կանանց, ոչ էլ գեղեցկանալու համար թափած ջանքերը, ոչ քսուքների բարձր գները, ոչ նրանց հազվագյուտությունը, ոչ թանկարժեք արդուզարդը։ Գիտեմ որ խնդիրն այլուր է։ Բայց չգիտեմ որտեղ…
Ես արդեն հասունացել եմ Ինչոր բան գիտեմ Գիտեմ որ հագուստը չէ որ գեղեցկացնում

Գրեք տողեր,որոնք կցանկանայիք նվիրել ինչ-որ մեկին կամ ուղղակի կցանկանայիք ,որ հենց էդ<<մեկը>> կարդար...:

Իմ օրացույցը ամեն օրվա հետ մի քիչ նիհարում է: Ու ծերանում է ժամանակը: Բայց դու չես գալիս: Ամեն չեկածդ օրվա հետ երազ է դառնում իմ գորշացած կարոտի մի պատառը:
Ու ես դեռ ապրում եմ անցյալ ժամանակում, բայց ըղձական եղանակով, որ դու օրերից մի օր գաս, ճռռոցով բացես իմ հոգու դուռը ու ներս մտնես: Թեյենք, թողենք, որ լռությունը խոսի:
Գրեք տողերորոնք կցանկանայիք նվիրել ինչոր մեկին կամ ուղղակի կցանկանայիք որ հենց

inch vor mi ban gri qo srtic

Ինչքան սեր կա իմ մեջ ինջքան եմ ուզում սիրեմ մեկին ինձ արժանի մեկին, որ կարանամ լինեմ անկեղծ նվիրեմ սիրտսս ամբողջությամբ...Ուզում եմ գտնեմ հավատարիմ մեկին մեկին, որ կլինեմ մենակ իրանը ինքը իմը, անիմաստա ես կյանքը դառե դեպի կործանում եմ քայլում զգում եմ ես... Ուզում եմ մեկին լինեմ համ հեր համ մեր համ քուր համ ախպեր համ ընկեր համ ընկերուհի ու նոր ԿՅԱՆՔԻ ԸՆԿԵՐ... գտնեմ իրան վստահեմ ու վերջ նկարներիս մեջ լինի իրա աչքերը տեմաներիս մեջ լինի իրա հոգին ու իրա կյանքը փորձի ինձ սիրի նենց ոնցոր կսիրեմ ես իրան...~ մի խոսքովվ ենքան մեծա մեջս ետ սիրելու զգացմունքային գիծը, որ ուղղակի իշքան գրեմ ենքան կգրվի անվերջություննա ետ թեման...
inch vor mi ban gri qo srtic

inch es uzum hima amena shat@?

))Անտառ մեջը մի հատ փեդից տուն 2 հարգանի գետնին թափած շորեր կտավներ, ներկեր, գինի ու լիքը ծխելու բան տարբեր տեսակի))) Մի հատ իդեալական շատ ազատ աղջիկ ու տենց մի քանի օր իրա հետ մնամ մեկել ապառատ մեզ..))
inch es uzum hima amena shat

isk qo hamar kyanqi imast@ worna?

Կյանքիս իմաստը մեկնա ում հետ կլինեմ երջանիկ, ում հետ կլինեմ ազատ, ում կվստահեմ ով կլինի իսկական կյանքիսս ընկեր, այ ետ ժամանակ գրքիս բոլոր թեմաները կլինեն ուրախ սկզբով ու ուրախ վերջաբանով, որ նկարներիս մեչ չեն լինի տխրությանն ու նման բացասական սիմվոլներ~
isk qo hamar kyanqi imast worna

.!.!.

matevosyan_111’s Profile PhotoХудожник
Դատարկություն եմ զգում հոգուս խորքում,
Ցուրտ է, դատարկ է, էլ ոչինչ չկա,
Կարծես անպատճառ մրսել եմ սկսում…
Ինքս իմ առջև ազնիվ եմ հիմա…
Ու ես բացել եմ խաղաթղթերս,
Էլ չեմ թաքցնում ինձնից ես ոչինչ,
Ես ընդունում եմ, որ ես մենակ եմ,
Ու որ չեմ ուզում փոփոխել ոչինչ…
Հա ես մենակ եմ… ես միայնակ եմ…
Բայց ես չեմ ուզում իմ կյանքը փոխել,
Մեջս ինչ-որ բան անհույս մարել է,
Ես չեմ ուզում իմ կյանք նոր մարդկանց թողնել…
Հեռու մնացե’ք, հանգիստ թողեք ինձ,
Առանց նոր մարդկանց հանգիստ է, խաղաղ,
Ու չկան մարդիկ որ ինձ նեղացնեն,
Կան մարդիկ ովքեր թանկ են ինձ համար:
Ու այս հասակում, չգիտեմ ինչու,
Անհետաքրքիր է դարձել ամեն ինչ,
Ես վախենում եմ, որ ինձ այլևս
Չի հետաքրքրում այս կյանքում ոչինչ…
Դատարկություն եմ զգում հոգուս խորքում,
Հիասթափություն, անտարբերություն,
Ու խեղդող կարոտ…
ՈՒ՞մ եմ կարոտում, ինքս էլ չգիտեմ,
Բայց կարոտում եմ, շատ եմ կարոտում…
Գուցե անցյալի՞ս.
Բայց չէի ուզի, որ այն կրկնվեր…
Գուցե հենց նրա՞ն.
Չէի ուզի, որ նա կյանքումս լիներ…
Իսկ միգուցե ես կարոտել եմ
Իմ արցունքներին… իմ թաց աչքերին…
Անկեղծ եմ ասում` ուզում եմ լացել,
Ու դատարկությունը արցունքով լցնել…

View more

Դատարկություն եմ զգում հոգուս խորքում
Ցուրտ է դատարկ է էլ ոչինչ չկա
Կարծես

Գրած պատմություններիցս մեկը

matevosyan_111’s Profile PhotoХудожник
Նա նստում էր լոտոսի դիրքով, դեպի վեր պարզած ափերը դնում ծնկներին, բութն ու ցուցամատը իրար միացնում, փակում աչքերը և լիաթոք ներշնչումների ու արտաշնչումների հերթագայման միջոցով փորձում ձուլվել մայրաքաղաքի շնչառությանը։ Չորս վայրկյան նա խոր ներշնչում էր, տասնվեց վայրկյան օդը պահում թոքերում և ութ վայրկյանում սահուն արտաշնչում՝ քաղաքի գլխավերևում ծանրացած թունավոր ամպին միացնելով սեփական արտադրության ածխաթթուն։
Արդեն բավական ժամանակ էր, ինչ նա չէր կարողանում լսել իր հոգու ձայնը։ Քաղաքի աղմուկը թույլ չէր տալիս կենտրոնանալ որևէ բանի վրա։ Նա բարձրացնում էր հեռուստացույցի ձայնը, փորձում էր աղմուկը խլացնել երաժշտությամբ, բնության ձայներով ձայնասկավառակներ միացնում, բայց աղմուկը ծածկում էր երաժտությունը, ալիքների ձայնը, անտառում ապրող թռչունների դայլայլը, գետակի քչքչոցը։
Գրած պատմություններիցս մեկը

03:51

matevosyan_111’s Profile PhotoХудожник
Անիրական թվացող երազանքներ, քաղցր բարևներ, հեքիաթային ժպիտներ, անմոռաց պահեր, մտահոգված հարցեր, անպատասխան ժպիտներ, մորեգույն օրագրեր, մտքի թռիչքներ, երազանքներ, հույսեր…
Աչքերս լայն բացելու ու իրական աշխարհ վերադառնալու ժամանակն է …
Սիրում էի ապրել իմ մտքում հորինած աշխարհում: Ապրել գրքային, երբեմն ֆիլմային, մտքումս հեքիաթներ հորինել, մեծ երազանքներ կառուցել: Ու՞մ է պետք, եթե աչքերդ բացելուն պես ամեն ինչ փլվում է, կործանվում, մնում անիրական երազանք:
Անուշ ու քաղցր գիշերները դեռահասության տարիքում վայելելու փոխարեն մտքերումս դու ես: Ասես մտքերս, երբեք քեզանից չեն հոգնում, բայց իմ ես-ը այլևս անկարող է ու անպաշտպան:
Հեքիաթներ հորինելն ինձ համար չէ, որովհետև հասկացել եմ, որ մտքերս ոչ թե մտքերիս երկինքներում են, այլ իրական գետնին: Ես գիտակցում եմ, որ կանգնած եմ…
Ես այլևս հոգնել եմ անիմաստ հույսերից եւ հույզերից…Երազանքներից ու հայացքներից…Քո անիմաստ պահվածքից, որը ինքս էլ, որքան որ ցավոտ է, միևնույն է գիտեմ որն է: Ատում եմ չբարևներդ, ատում եմ տանջվելս …Ատում եմ ու գիտակցում, ատում եմ ու հասկանում քեզ, ատում եմ ու հիշում քեզ, ատում եմ ու էլի սիրում:
Գիտե՞ս գրքերն էլ, ֆիլմերն էլ իրականություն են, որովհետև կան ու ցանկացած պահի կարող ես այն ունենալ՝ կարդալ, տեսնել, զգալ…
Գիտե՞ս, որ կյանքը գիրք է, ֆիլմ….Դրանք ստեղծված կերպարներ են, որոնք խաղում են: Ե՛վ ֆիլմում, և՛ գրքում հերոսները խաղում են, իսկ մենք նայում ենք նրանց խաղը, սովորում նրանց խաղից ու փորձում ենք քայլել ու գործել գրքային ու ֆիլմային: Բոլորիս էլ թվում է , որ խաղում ենք անկեղծ: Ասեմ ավելին, մեզանից ոչ մեկին չի թվում, որ խաղում ենք… բայց իրականում խաղն անկեղծ է, եթե այն երեխայի զբաղմունքն է…Իսկ իրականում մենք դերասաններ ենք՝ պահեր ստեղծող, հայացքներ որսացող հանցագործներ:
Գրքում սերը հեշտ է, արագ 365 էջ…կյանքում մի սիրո պատմությունը 365 նոր էջում տարբեր է, 365 օրում ՝ ծայրահեղ:
Հիմա վերադարձել եմ աշխարհ : Հիմա գիտեմ, որն է ճիշտը, ինչքան էլ որ մինչև վերջ դրան չեմ տիրապետում: Հիմա գիտեմ, որ սերը ֆիլմային է, գրքային: Դու ստիպեցիր փոխել կարծիքս ամենամեծերի կողմից բացատրվող ամենանուրբ սեր կոչվող զգացմունքի մասին….
Դու, քո բառերը, քո հայացքները, քո կոտրող չեմ սիրումներն է, որ այսօր ինձ ուժեղացրին, որ այսօր ինձ չթողեցին թեթև ու թույլ, առաջվա պես երազկոտ, հեքիաթներ հորինող ու հույսերին գրկած ապրող….Դու ստիպեցիր կյանքին բաց աչքերով նայել: Սովորեցրիր ճիշտը տարբերել, սովորեցրիր զուսպ լինել, սովորեցրիր լսել ամենացավոտն ու անլսելին, սովորեցրիր քեզանից հեռու մնալ, սովորեցրիր քեզ ատել, նույնիսկ սիրել: Դու սովորեցրիր հավաքել հույզերս ու ամուր ներսումս փակել, սովորեցիր իրերին իրենց անուններով կոչել…Դու իրականության մեջ ճիշտ ապրելու համար շատ բան սովորեցրիր: Վստահ եմ, եթե իմանայիր, որ մի երկու բառով կյանքումս այսքան փորձ էիր տալու, կընտրեիր ինձ միայն սեր տալը…
Հիմա ես ռեալիստ եմ, ինչպես դու…
Հիմա ես ստեղծված ու հորինված կերպար եմ, իսկ նոր սառնասիրտ կերպարիս հեղինակը դու ես…

View more

0351

<<реквием по мечте>> երբ նայեցի Ծխած ու սկսեցի գրել.

matevosyan_111’s Profile PhotoХудожник
Մի պահ կանգնած, նայում եմ քեզ ու մտածում կարծես վերջինն ես, նայում առաջ, դատարկ մի պատ գնում առաջ՝ տեսնում չկա․Ու զարմացած նայում եմ ետ ու ուզում եմ կորես անհետ, բայց միևնույն է դու կաս անխոս կարողեմ խաբել բոլորին, ամենքին բայց ոչ ինքս ինձ, բայց ոչ ինքս քեզ։
реквием по мечте երբ նայեցի Ծխած ու սկսեցի գրել

ՄՏՔԵՐԻՑՍ <<ԱՐՎԵՍՏ>>

matevosyan_111’s Profile PhotoХудожник
Որքան գեղեցկություն կա արվեստի մեջ: Միայն թե հարկավոր է մտապահել այն ամենը ինչ տեսնում ես, այն ժամանակ քեզ համար սարասափելի չեն ոչ ձանձրույթը, ոչ էլ միայնությունը, և դու երբեք մինչև վերջ մենակ չես մնա:
ՄՏՔԵՐԻՑՍ ԱՐՎԵՍՏ

*-*

matevosyan_111’s Profile PhotoХудожник
Վերածննդի՝ մասնավորապես Լեոնարդո դա Վինչիի հանդեպ պատկառանքը լրացվել է կուբիզմի, սյուրռեալիզմի նկատմամբ հակումով, այնուհետև անցում եմ կատարել դեպի <<բաց ֆորմաները>>... Իմ աշխատանքներում նկատելի են Ռաֆայելի, Դյուրերի, Ջորջոնեի ստեղծագործությունների և նույնիսկ Դոնաթելլոյի ազդեցությունը....
Վերածննդի մասնավորապես Լեոնարդո դա Վինչիի հանդեպ պատկառանքը լրացվել է

...!!!

matevosyan_111’s Profile PhotoХудожник
Ես չեմ սկսի մխրճվել պսիխոանալիզի թավուտները... որպեսզի բացահայտեմ մարդու վարքը, որ անըմբռնելի է, ինչպես ինքը կյանքը.... Ինձ թվում է, մեր մտածողությունը պայմանավորվում է ոչ այնքան սեռական բնույթի մոմենտներով և մանկական տպավորություններով, որքան ատավիստական ծագման պատճառներով. համենայն դեպս, ես հարկ չեմ ունեցել գրքեր կարդալու, որպեսզի հասկանամ, որ կյանքի հիմքում ընկած են հակասություններն ու տառապանքը:
Ես չեմ սկսի մխրճվել պսիխոանալիզի թավուտները որպեսզի բացահայտեմ մարդու վարքը

Next

Language: English